< 1 անընթ․ > ասացին աշուղները, Դավթին կուզենք < ․ ․ ․ >
15
Խանդութ խանում ղրկել է մեզ, իր գովքն անենք Դավթի մոտ
Ո՞րն է Դավիթ, նշանց տուր մեզ,
Օտար ենք մենք, [մեր բարեկամ] անծանոթ։[1]
Ես եմ որ կամ, ասավ Օհան, էն Դավիթը, որ կուզեք,
Ինչ որ Դավթին պիտի ասեք, իմ առաջին ասացեք։
20
<2 անընթ․> նըստոտեցին աշուղները
Սազներն առան ծնկներին
Ու էրվելով, օրորվելով [գովքը արին սիրունի]։
— Օրհնյալ աստված, տեր բարերար,
Քու զորքն է շատ, քու գործն արդար,[2]
25
Դու պահապան կըտրիճ Դավթին,
Կըտրիճ Դավթին, իր մուրատին,
Իրեն մուրատն իրեն սըրտում,
Իրեն սըրտում, Կապուտ բերդում․․․
Օրհնյալ աստված, տեր < . . . >
30
[Դու որ ըստեղծել ես] ի սկզբանե որ [որոշեցիր, գրեցիր]
Խանդութ խանում Դավթի համար,
Դու արժանի անես իրար։
Հասակն, ասես, ճոճան, Դավիթ, դրախտում տնկած ծառ է չինար,[3]
Աչքերն ասես, փնջան, Դավիթ, ջուխտակ փնջան լի կըրակով,[4]