Ասին սրանք, սազերն առան ծնկներին դրին ու գովեցին Խանդութ խանումին։
Օրհնյալ բարերար ի աստված][1]
Քո զորքն է շատ, ու երեսը քո — արդար[2]
Դու պահես կտրիճ Դավթին,
[Արժանացնես Խանդութ խաթունին][3]։
Դավիթ. < . . . >
Հասակն ասես, Դավիթ, դրախտի մեջ կանգնած [նոճի ծառ][4],
Քառսուն կանգուն— մեկն էլ ավել է, (կանգնած աշտարակ)։
(Ախ 40 կանգուն)
Նրա ծամեր թե հարցընես— 40 ճյուղ ծամ է—
(Ախ 40 ճյուղ ծամ)
Թիկունքին ճոճվում, կրունկն է ծեծում[5],
[Ճակատն ասես— ձնոտ դաշտ է— ախ ձնոտ դաշտ],
[Ունքերն ասես]— < . . . >
[Մտիկ տաս հասակին— շիմշատ չինար][6],
(Նրա ճակատը Հալաբա դաշտն է— (երկու թիզուկես էր)][7]․
[Նրա ունքեր կամար֊կամար— ղալմով քաշած]․
Մարմինն ասես, մարմար, Դավիթ < . . . >
[Նրա աչքեր չինու փնջան (չինու կթղա)]
|
|
- ↑ Աստված [տեր] բարերար
- ↑ Զորությունդ է շատ
- ↑ Արժանացնես իրար։
- ↑ [Նրա] հասակը [հարցընես]— < . . . >
- ↑ Թիկունքին ճոճվում, մեջքն է ծեծում,
- ↑ Տողի դիմաց, աջ լուսանցքում՝
Ճակատն ասես, շարմաղ, ճերմակ ձմրան դաշտ է,
Ակռեքն ասես, սիպտակ գերմակ, շարված մարգարիտ.
- ↑ ա [Նրա ճակատը] լեն ձնոտ դաշտ է— յոթը կանգուն է— մեկ լե ավել,
բ [Նրա ճակատը] լիքը ձնոտ դաշտ է— յոթը կանգուն է— մեկ լե ավել,