Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/302

Այս էջը հաստատված է

տարավ֊բերեց [էն մի օրավարն էլ] մնացածն Էլ ինքը վարեց [թողեց] վերջացրեց։ Գութանավորները զարմացան, ասին.

— Աշխարհքի միջին քաջ Դավիթ որ կասեն— դուն ես որ կաս․ բարով եկար, բարով գնաս, ի անծանոթ ախպեր, ուր որ գնաս, քու ոտը քարին չըդիպչի]։

— — — —

էն որ կասեն Սասման Դավիթ, աշխարհքի մեջ դուն ես, որ կաս[1]։

— — — —

Խանդութ խանում (սրտմաշ կա <չքեր>] Դավթի գալը կաչքեր սրտմաշ։ Իր ծառային ղրկեց [թե գնա] փանջարից տեսնի մա՞րդ կերևա ճամփին․․․

Ծառան դարձավ, ասավ․

[Մի ձիավոր] Երկնքի ու գետնքի մեջտեղ մի ձիավոր է գալիս թռած, հազիվ[2] [է երևում] կերևա։

Խոսքը բերանն էր դեռ— Դավիթ, շրխկալով իջավ դարպասի առջև[3]։ (Իրիկունն Էր)։

Տեսավ դարպասի առջև գուրզը ձեռին մի սև մարդ Է կանգնած, մի պռունգը երկնքումն Է (?), մյուսը գետին Է [կախված] իջած։

Դավիթն ասավ. բարև տա՞մ թե չէ։

[Թե] Ինչ մորից ելել եմ մինչև էսօր մարդու բարև չեմ տվել։

Թե բարև տամ, պետք է խոց դառնա, ընկնի սիրտս, ինձ սպանի։

Թե բարև չըտամ, անցնեմ երթամ, էս անօրենը ինձ պետք է սպանի։

  1. Բարով եկար, բարով գնաս, [անծանոթ ախպեր, ուր որ գնաս, քու ոտը քարին չըդիպչի]։
    — Աշխարհքի միջին քաջ Դավիթ որ կասեն— դուն ես որ կաս.
  2. զորով
  3. Այս տողի դիմաց, աջ լուսանցքում՝ Կ<անայան>, 27։