Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/307

Այս էջը հաստատված է

Երբոր Խանդութ խաթունի գովքն անում են —
Աշուղներ, դուք բարով եկաք.
Ես անարատ գառն 'ի,
Գայլի նման կատղեցի,
Աշունքվա ջրից սիրտս զուլալ էր,
Գարնան սելավի նման սիրտս պղտորվեց։

Դավիթ Խանդութ խանումի երեսը պաչեց, սիրտը չըհովցավ, ճակատը պաչեց— սիրտը չըհովցավ, կռացավ շուրթերը պաչեց, երկու ծծի մեջ տեղը պաչեց։ Խանդութ խանումը բըռնցքով զարկեց Դավթի բերնին— դու իմ երեսը պաչեցիր — քո ջահելության[ը] համար, ճակատս պաչեցիր— քո սիրուն— ընչի՞, դու օղան տոշանը ինձ համար գերի՞ ես բերել, որ պաչում ես իմ երկու ծծի մեջ տեղը և այլն։

<6>

Առաջին երգ.

Կապուտկողից Խանդութ խանումը գիր է գրում Դավթին կանչում։

Դավիթը գնում է.

Ճամփին Չմշկիկ Սուլթանը զարդարվում, դեմն է գալի, թե ինձ հյուր արի էս գիշեր։

Դավիթ չի ուզում գնա։

— Ես գիտեմ ուր ես գնում։ Դու Խանդութ խանումի սիրով ես գնում։ Ամա նա իմ ճկութը չարժի։

Ու Դավթին խաբում է տանում է. քեֆ է անել տալի, ու գիշերր քնում են միասին։

Լուսին Դավիթը փոշմանեց. մեր ազգը չպետք է խաբվեր մի կնոջից։ Բայց ուշ էր— ձին հեծավ, գնաց։

Չմշկիկ Սուլթան սպառնաց— դե կաց, դու եկար ինձ խաբեցիր, թողիր, գնացիր։

Ու թշնամի դառավ։

(Գարեգին սարկ<ավագ>)