Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/310

Այս էջը հաստատված է

Կուզին տանելու սպառնալիքը, հաշտությունը, Իվանեի աղջիկը Կուզի կինը։ Եկեղեցիները հարկի տակ և այլն։

——————

էջ 120, թե ինչպես էին սուլթանի առաջը դուրս գալիս կանայք պարով, երգով և այլն։

——————

Գորգիզի փոխարեն հայ համդոլ— Կիրակոս, էջ 161։

——————

Համադոլա իշխանին դեսպան է ղրկում Խլաթ Ռուսուդան թագուհին Թամթային խնդրելու (գերությունից) (Թամթան— Իվանեի աղջիկը, մելիք Աշրափի կինը)։

Չամչյան. Գ. հատ. էջ 221. Թաթար խանի հարկապահանջների գալը, մեծ հարկեր և այլն։

Ռուզուդանի պատմությունը. 224. հայոց և վրաց խորհուրդը, ապստամբություն, ծանր հարկերի պատճառով, վրաց Դավիթ թագավորի մոտ։ Ավագի դերը։ (Օհան) իր մորը ղրկելը շահի մոտ։

——————

245. մի Դավիթ Սյունեցի, որ բանտից փախչում է Խանի․ (առհասարակ էս շրջանում շատ Դավիթ կա հայոց և վրաց կողմից, իսկ Մելիք— հակառակ կողմից)։ էջ 43, պարսից Մելիք շահի և վրաց թագ. Դավթի կռիվները 1121 թ.

——————

247. հարկերը ծանր։ Հարկի տեղ, ով չէր կարում— կինն ու աղջիկն էին տանում։

——————

Սմբատ ու Հեթում— դաշն են կապում, սիրով են վարվում։ Եվ առհասարակ հայ իշխաններն ու թագավորները մեծ մասամբ էսպես են վարվում Կիլիկիայից մինչև Սյունիք։