Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/317

Այս էջը հաստատված է
ՍԵՎԱԳԻՐ ՀԱՏՎԱԾԵՐ

< 1 >



Իր սազը ուսին աշուղն աներկյուղ
Շըրջում է ազատ [ամբողջ] Կովկասում,
Մըտնում Է սիրով ամեն շեն ու գյուղ,[1]
Իր նաղլը անում, իր խաղն Է ասում։
Բայց հենց հասնում Է լեռնոտ Աճառա,
Հենց որ տեսնում Է այն երկրի ծուխը,
Ծռում Է ճամփան այլ տեղի վըրա.
Ու ետ Է փախչում ահա աշուղը.
Բայց հե՞ր սարերի սիրահար որդին[2]
10 Չի մոտենում Էն լավ սարերին,
Ղոնախ չի գնում [Էն ժողովրդին]
Ու ետ Է փախչում խալխի սիրելին.
Ահա ձեզ պատմեմ, թե ինչու համար
Փախչում Է աշուղն Էն լավ սարերեն[3]
Եվ դեպի Աճառն ու իրեն աշխարհ
Անեծք Է ղըրկում երգի փոխարեն։
Եվ ինչու զվարթ Աճառն յուր երկրում
Ղոնախ Է անում և գող և չարչի,[4]

  1. 3—5 Մըտնում Է ազատ ամեն շեն ու գյուղ,
    Իր նաղլը անում, իր խաղը ասում։
    Բայց երբ հասնում Է սիրուն Աճառա,
  2. 9—10 Բայց հե՞ր սարերի երգիչն ու որդին
    Չի մոտենում [երբեք] Էն լավ սարերին,
  3. 14 Փախչում Է աշուղն Էն լավ սարերից
  4. 18 Ղոնախ Է անում և գող և <1 անընթ․>