Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/318

Այս էջը հաստատված է

Բայց [հալածվում է] աշուղը < ․ ․ ․ >
20 Թե իրան սազով աշուղը գնա․․․

———————

Մի անգամ [դեռ] շատ առաջ մեր օրից,[1]
Հանդարտ քաշելով [նիհար] յուր ձին,
Աշուղ Մալուլը Աճառ լեռներից
Իջնում էր խուլո իր սազը ուսին։

Իրանց դռներին ու կտերներին հավաքված գյուղացիք հենց որ տեսան աշուղին— վեր թռան տեղներից մի մարդու նման ու [կանչեցին].

Հեյ ջան, ուստա, բարով տեսանք,
Սազիդ ձենին մենք ղուրբան,
Դու մեր ախպեր, մեր օր ու կյանք,
Աստված կըտրի քո ճամփան։
Եկ մեզ ղոնախ < ․ ․ ․ >

Ու ձին [բռնեցին] առան ձեռից ու տեղ տվին սալ քարի վրա։

30 Բարով տեսանք, հազար բարի,
Հազար բարում դուք կենաք,
Տուններըդ շեն, սիրտներըդ լեն,[2]
Միշտ էլ ղոնախ ունենաք—
Ղոնախ ենք ողջ էս աշխարհում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Էսպես գալիս անց ենք կենում[3]
Էս անցավոր աշխարհից։
        Ունայն է ողջ


< 2 >


Ասում է ուստեն
Ու վեր է բերում մեծ սազը ուսից,
40 Սրբում է [իրան] բեխերը երկար․

  1. 21 Մի անգամ դեռ շատ առաջ մեր օրերից,
  2. 32 Սյուններըդ շեն, սիրտներդ լեն,
  3. 36 [Հերթով] գալիս անց ենք կենում