Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/322

Այս էջը հաստատված է
13—16 տողերի փոխարեն՝
Ընկեր, հարևան— ավարի ելան,
ա Հըրի մատնեցին մեր գյուղ, մեր քաղաք,
բ Քանդեցին իսպառ մեր գյուղ, մեր քաղաք,
Դատ պահանջեցինք— դահիճը եկավ,
ա Պատուհասն եկավ օգնության տեղակ...
բ Պատուհասն եկավ փրկության տեղակ...
17—18 Եվ հոսո՜ւմ, հոսո՛ւմ, հոսում է անմեղ
Արյունն, արցունքը հալածված ազգի,
20 Ու վերջը— վերջը չի եկել իսկի․․․
21—24 [Եվ մեր սիրտն ահա խոցված ու ցավոտ,
Քան մեր բազմատանջ մարմինն՝ առավել,
Մենք միտք ենք անում մինչև առավոտ
— Տե՜ր ամենագետ, մենք ի՞նչ ենք արել․․․]։

ԵՐԿՐՈԻՄ

Նախերգանք

Ա ինքնագրի տարբերությունները

[ԼԵՎՈՆԻ ԿՌԻՎԸ]

(Պատմ<ական> պոեմ 90-ական թվականներից. հատված)

Երկրորդ երգը

Աջ կողմից՝ «Դեպի լույսը»

10—11 Կըռվեց այն գերի աշխարքի համար,
Հաղթեց, [ազատեց] աղբյուրը փակված,
13 Հի՜ն հեքիաթ է սա՝ լիքը հըրաշքով,
15 Բայց հըրեշ եմ ես տեսել իմ աչքով,
16 ա Որ այժըմ պիտի պատմեմ իմ երգում։
բ Եվ հեքիաթ չըկա երբեք էս կյանքում։
գ Եվ հեքիաթ չըկա էս խավար կյանքում։