Նայում է վեր— համրում–դիտում աստղերն, արև ու լուսին,
Ով [կա արդյոք նրանց վըրա], ինչ կա նըրանց երեսին.
Գըտնում է նոր֊նոր երկիրներ տարածության մեջ անսահման[1].
Ջոկում այնտեղ արարածներ— շունչ կենդանի մեզ նըման.
Եվ աշխարհքներ, որ մեռել են վաղուց իրենց ողջ կյանքով[2],
Եվ աշխարհքներ, որ տակավին այրվում են հուր երկունքով,
Եվ հաշվում է ամեն մինը քանի միլիոն տարի կա
Կամ դեռ քանի՜֊քանի՜ միլիոն տարի ունի մինչև մահ.
Ո՜վ [իմանա] ինչ հըրաշքներ կան իր առջև տակավին[3],
Սակայն թողնենք հըրաշքները— գանք, Տեր արքա, քո ցավին․․․
53
Կանչիր թող գան քո տերության մարդիկն ուսյալ ու գիտուն,
55
Այսպես ասին, պատվեր տվավ թագավորը Հուրանի,
56
ա Կանչեց երկրի ամեն ծերից գիտուններին անվանի։
բ Կանչեց երկրի ամեն ծայրից գիտուններին անվանի։
57
ա — Եկե՛ք, ասավ, ով գիտուններ, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,
բ — Ինձ պատմեցե՛ք, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,
գ — Բացե՛ք, ասավ, ով հըմուտներ, ի՞նչ տեսիլք է արդյոք սա,