Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/338

Այս էջը հաստատված է
102 ա Ու մարդն ահա այլ կերպարանք— գազանի պատկեր ստացավ...
բ Եվ մարդն ահա այլ կերպարանք, այլ բնություն ստացավ...
գ Մարդը փոխ<վեց>, այլ կերպարանք, այլ բնություն ստացավ...

102 տողից հետո՝ ըստ մեկ այլ ձեռագիր.

[Արջն ես ասում— վարժեցնում են այնպես կըրթում դաս տալի,
Որ գազանը հասկանում է շատ մարդկանցից ավելի,
Խաղ է անում, թրթնջում <է>, պար է գալի մարդի պես,
< . . . . . > տանում-բերում ինչ ուզես.
Վարդ ես ուզում կը[ծաղկեցնի] կուզես թեկուզ էն փշից[1],
Գույն էլ կըտա ու խավ կըտա, որ չես ջոկիլ թավիշից[2]։
Նա է ստեղծել <1 անընթ.> [ու] հինգ դալուկ թերթի տեղ[3]։
Զարդարել է [խավստ] թավշյա պերճ պըսակով Փառահեղ[4].
Գույն է տալի, խավ է տալի, որ չես ջոկիլ թավիշից,
Նա քեզ համար վարդ բաց կանի՝ կուզես թեկուզ էն փըշից[5]։

  1. Վարդ ես ուզում ծաղկեցնում է, կուզես թեկուզ էն փշից.
  2. Գույն է տալի, խավ է տալի, որ չես ջոկիլ թավիշից,
  3. Նա քեզ համար վարդ բաց կանի կուզես թեկուզ էն փըշից,
  4. ա Զարդարում է [խավոտ] թավշյա պերճ պսակով փառահեղ,
    բ Եվ ով [է] վայրի վարդը զարդարել թավշյա պերճ պըսակով փառահեղ,
  5. [Ինչու] [Նա քեզ համար վարդ բաց կանի, կուզես թեկուզ էն փըշից]։