Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/339

Այս էջը հաստատված է



Մի բան չըկա վեր-երկընքում, երկրի վրա ու տակին[1],
Ողջ Զընընել, ողջ մաղել է, խաղալիք են իր ձեռքին.
Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն[2]
Եվ քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն։


(Ու մտնում են գիտունները)։

103 ա — էդ ամենը հրաշալի, էդ ամենը աննըման,
բ — էդ բոլորը հրաշալի, էդ ամենը աննըման,
գ — Այդ բոլորը հրաշալի [է], աննըման,
դ — Այդ ամենը հրաշալի, աննըման,
ե — Հրաշալի, սխրալի են այդ բոլորը,
զ — Բայց ես այն եմ ուզում, [որ] իմ դրախտն եմ ուզում և իմ մարդիկը։
է — Բայց ես այն եմ ուզում, իմ դրախտն եմ ուզում և իմ այգին։
104 ա Բայց ասացեք, ո՜վ խորիմաստ ու < . . . > գիտուններ,
բ Բայց ասացեք, ո՛վ գիտուններ, որ քննել եք ամեն բան,

105—106 տողերի փոխարեն՝

< . . . > [իմ մարդիկը և իմ այգին աննըման]
107— 109 Ասաց արքան, գլուխ տվին գիտունները արքային,
— Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին.
Ճարեր արինք, դեղեր դըրինք, <1 անընթ.> տըքնեցինք մենք անքուն,
111 ա [Ինչ գիտեինք], արինք– [չարինք]- փուշը մնաց սակայն փուշ.
  1. Գաղտնիք չըկա վեր-երկընքում, երկրի վրա ու տակին,
  2. ա Այժըմ կըգան քո տերության մարդիկն ուսյալ ու գիտուն,
    բ Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն,