Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/344

Այս էջը հաստատված է
217— 218 Ճախրում էին գլխիս շուրջը՝ հափշտակված իմ երգից։
էն հավքերից մինը հանկարծ թևին զարկեց ու թռավ,
219 ա Իջավ հանկարծ հափշտակեց, հափշտակեց ինձ, տարավ...
բ Թռավ ու ինձ հափշտակեց, հափշտակեց ու տարավ...
գ Թռավ եկավ հափշտակեց, հափշտակեց ու տարավ...
220 ա Աչքս մին էլ բաց եմ անում, կանգնած եմ մի դրախտում,
բ Աչքս մին էլ բաց եմ անում, կանգնած մի մեծ դրախտում,

221 տողից հետո՝

[Վճիտ օդում, ջինջ կապույտում [ընձյուղել են] դեպի վեր
Ու [խմբովին] երազում է շուրջս անտառն անտարբեր[1]։
Անտառի մեջ խորհրդավոր խոխոջում են միալար[2]
Անմահական աղբյուրները, ջրերն աշխույժ ու կայտառ,
Նրանց թավիշ եզերքներին, նրանց ձենին զմայլած
Անուշահոտ ծաղիկները խոնարհել են դեպի ցած,
Ու երջանիկ օրորվելով, հարբած երջանկությունից
Իրենց քնքույշ բուրվառներով բույր են լցնում < . . . >[3]
Ու զերթ փոքրիկ սերովբեներ խաղ են անում, թրթռում
Հազարագունի հավք ու թիթեռ էն բուրավետ թրթռում]...

  1. Ու խմբովին երազում են շուրջս ծառերն անտարբեր։
  2. Նրանց տակին խորհրդավոր խոխոջում են միալար
  3. ա Իրենց քնքույշ բուրվառներով բույր են խնկում < ․ ․ ․ >
    բ Իրենց քնքույշ բուրվառներով բույր են տալի < ․ ․ ․ >