Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/347

Այս էջը հաստատված է
[Ա՜խ, ինչ Խենթ է, էն փերին]
266 — Ո՜վ ես, ասավ, դու հողեղեն, ի՞նչ հրաշքով ներս մըտար,

268—269 տողերի փոխարեն՝

[Բայց դու գուցե մի ոգի ես մեր եդեմին արժանի],
Նստիր, թեքեմ ես քո լանջին իմ գլուխը — [քնեմ] —
272 ա Ասավ թեթև ու նազելի թեքեց գլուխն իմ լանջին,
բ Ասավ թեթև ու նազելի թեքեց գլուխն իմ գրկին,

273 տողի փոխարեն՝

ա Նրա շնչից ու հեշտ բուրմունքից ես հարբեցի,
բ Նրա շնչից ու բուրմունքից հարբեց ագահ իմ հոգին․
գ Նրա շնչից ու բուրմունքից հարբեց կարոտ իմ հոգին․
274 Գլուխս [արբած] պտըտվում էր, մթնում աչքերս ու մթնում,
276 ա Մին էլ հանկարծ [ես հիշում եմ, ջերմ] համբույրը զգացի,
բ Մին էլ հանկարծ, ես հիշում եմ, հնչուն ձայնը լսեցի.
գ Մին էլ հանկարծ երազի մեջ [տաք] համբույրը զգացի,
դ Մին էլ հանկարծ, երազի մեջ, հնչուն ձայնը լսեցի.

280 տողի փոխարեն.

Ասավ, իսկույն անհետացավ— ես մնացի < ․ ․ ․ >,
Անհուն ցավից ու կարոտից կշտամբելով ինքս ինձ․․․
281 ա [Մին էլ հանկարծ] սթափվում եմ սրտագրավ մի ձայնից.
բ Այն ժամանակ սթափվում եմ ուրիշ երգի մի ձայնից.
գ Այն ժամանակ սթափվում եմ ուրիշ հեռու մի ձայնից.