Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/354

Այս էջը հաստատված է

Պոեմի 6-րդ հատվածի արձակ շարադրանք․

Ո՛չ, պապի (և այլն).

Ծերը.

— Լսիր, պատանի․․․ Ես նա եմ, ով փորձում է ամենքին, ջոկում է հերոսն ու վատը.

[Ժամանակի] Կյանքի սկզբից կանգնած այս ճամփաների մեջտեղ ես նայում եմ ամենքի ճամփին— բոլորն իմ առջևից են անց կենում, և նրանց եմ ցույց տալիս, որոնք այդպես հարցընում են ինձ։

Ես նրանց եմ սիրում, որոնք տենչում են անկարելին ու դժարն[1] են ջոկում, որոնք գիտեն կյանքի արժեքը և [ծախում են թանկ գնով] թանկի համար են ծախում, [որոնք], ես նրանց անունն եմ պահում իմ մտքում այս անհամար բազմության մեջ։

Փորձող ծերունի ժամանակն եմ ես,

(Փորձեցի ես քեզ, անձնուրաց հոգի)

— Ո՛վ ամենագետ, որ միայն գիտես, ո՜վ անսուտ <1 անընթ.>։

Շարադրանքի ձախ լուսանցքում.

որոնք ձգտում են իրենցից բարձրին, տեսնում են անտեսանելին։

Տողերի միջև.

Ամենքն ու ամեն ինչ անցվորական է այս աշխարքում և մոռացության բաժին— միայն նրանք— որ ես հիշում եմ— ապրում են ինձ հետ։

388 տողից հետո՝

Մինչև լուսը կըհասնես—

Գիշեր ու ցերեկ է կծկում— գիշերը կծկում է— վրա է տալի— ցերեկը ետ բաց անում— թող գիշերը երկարի— ո՛չ, որդիս— ասում է— հիվանդ կա, (մեռել) կա, նրանց լիս է պետք։

  1. դժվարն