Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/360

Այս էջը հաստատված է

Բայց ինչ այսօր աչքով տեսա ես քեզանից էս քաղքում,
Այդպես զարմանք բան չեմ տեսել դեռ բազմափորձ իմ կյանքում։
Այսօր շվար կանգնած էի մինարեի պատի տակ,
Հազարավոր ամբոխի մեջ պանդուխտ, անօգ ու մենակ.
Երևացիր դու գեղեցիկ, դեմքդ զվարթ ու պայծառ։
Ոգևորված, ուրախ-ուրախ վե՜ր մինարեն բարձրացար—
20 Ձայնըդ այնպես [լիքն] ու զըվարթ, լի ավյունով գերբնական,
Շատ֊շատերի ուշքը տարավ, <1 անընթ.> եղան ու ընկան։
Հափշտակված < . . . > ձենից քո երգի,
Ճախրում էին գլխիդ շուրջը թռչունները երկընքի–
Բայց իջնելիս լալ սկըսար, մազերդ փետտել, [քեզ] կոծել,
էդ տարօրեն քո արարքից ես ապշած եմ մնացել։
— Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն Արեգին,
Այդպես անզգույշ ձեռք մի տար դու անբուժելի իմ վերքին,
— Աստված չանի, ես չեմ կտրիլ քո հացը,
Մինչև չիմանամ ինչն է քո տանջող գաղտնիքը։
30 Գուցե կարենամ քեզ օգնել.
— Այդպես ինձ խիստ մի անարգիր, ով բարի հյուր,
Առանց այն էլ շատ եմ < . . . > ու տանջված.
Եվ թե ազնիվ մի մարդ ես դու ու սիրտ ունես կարեկից,
Պատմիր լըսենք ինչեր կասես քո ման եկած աշխարհքից.
Գուցե առժամ ես մոռանամ իմ այս վիշտը < . . . >
Որ աշխարհքում դարձրել է ինձ զարմանքի առարկա.
— Ո՛չ, անկարելի է։