Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/366

Այս էջը հաստատված է
<3>

— է՛լ եմ ասում, ա՛յ պատանի, ետ կաց տենչից քո համառ,[1]
Հիշիր, գուցե մեկը ունես ավելի թանկ քեզ համար,
Գուցե ունես մի սրտակից կամ մուրազով սիրած կին,[2]
Անօգնական, կարոտ ծնող աչքը կթած քո ճամփին։[3]
5 Գուցե ունես դու հայրենիք, մի թանկագին նպատակ,
Ողջ կկորցնես քո անհամբեր հետաքրքրությամբ այդ դատարկ,
Ինչպես թշվառ այն երգիչը, հաղթված անզուսպ իր ախտից,[4]
Մի համբույրով հավետ զրկվեց երանության դրախտից։[5]
— Ո՛չ, մեծ արքա, ես չեմ եկել որպես դատարկ հարցասեր,
10 Եվ ծնողի օգնություն, մեծ նպատակ, կնոջ սեր[6]
Գումարվում են ողջ այս տենչի մեջ, որ քո գաղտնիքն իմանամ,[7]
Թե կարող եմ մի ճար անեմ, թե չէ՝ թեկուզ մահանամ։

  1. 1—2 է՛լ եմ ասում, լավ միտք արա, էտ կաց տենչից քո համառ,
    Հիշիր, գուցե մեկը ունես, կյանքդ թանկ Է նրա համար,
  2. 3 ա Գուցե ունես մի սրտակից, սիրող ընկեր, կամ կին
    բ Գուցե ունես մի սրտակից ու կամ սրտով սիրած կին
  3. 4 Քեզնից հեռու կարոտ ծնող աչքը կթած քո ճամփին։
  4. 7 Ինչպես ագահ, անհամբեր այն երգիչը, որ արգելված համբույրով
  5. 8 ա Զրկվեց այն եդեմից հավիտյան
    բ Մի համբույրով հավետ զրկվեց այն երջանիկ հուրիների դրախտից։
  6. 10 ա Իսկ ծնողներ, մեծ նպատակ
    բ Իսկ ծնողի օգնություն, մեծ հայրենիք, կնոջ սեր
  7. 11 ա Ողջ ամփոփվում են ինձ համար
    բ Ողջ ինձ համար այն են միայն, որ քո գաղտնիքն իմանամ,
    գ Իսկ իմ միակ նպատակն Է, որ քո գաղտնիքն իմանամ,