Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/367

Այս էջը հաստատված է

<4>


Ամբողջ տարին տքնում, ջանում, մի թամբ է միայն նա շինում.
Հազար-հազար փող է ծախսում, գոհարներով զարդարում.
Տարվա վերջին, երբ ծախում է իր վաստակը թանկագին.
Ետ է կանչում գնող մարդուն, մուրճը առնում ահագին,[1]
5 Թամբը ջարդում— ջուր է շինում, [փշրում] ջանքը ողջ տարվան,[2]
Ապուշ կտրած [իր] մուշտարու փողը տալիս ետ իրան։[3]
Գնա, առաջ դեռ իմացիր գաղտնիքն որն է վարպետի,
Ապա արի— իմը կասեմ, Երբ իմանաս նորա գաղտնին։

  1. 4 Ետ է կանչում գնող մարդուն, թամբը առնում է կրկին,
  2. 5 Թամբը առնում, մուրճը առնում և խոլական բարկությամբ
    <...> փշրում ջանքը ողջ տարվան,
  3. 6—7 Ու ապշած իր մուշտարու փողը տալիս ետ իրան։
    Գնա, առաջ դեռ իմացիր նրա գաղտնին որն է,