Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/369

Այս էջը հաստատված է

մեջը տնկեց, պահապաններ դրեց ու պատվիրեց[1], որ եկող-գնացողին, ուտող֊տանողին չէ չլինի։ Ու օխտը ճամփով ամեն կողմից արձակ֊համարձակ գալիս Էին անցվորները[2], լիքը դրախտում ուտում֊խմում, լիանում, անց կենում գնում]։

Ժամանակ Է անց կենում։ Հուրան քաղաքում մի աղքատ[3] կին Է լինում։ Օրերից մի օր Էս աղքատ[4] կնկա երեխեն հիվանդանում Է ու սրտով խաղող Է ուզում։ Մերը վեր Է կենում գնում Անթառամ այգին, հիվանդ երեխի համար խաղող բերի[5]։

— Խաղող չկա[6],— սառն ու կոպիտ պատասխանում են պահապանները։

— Հապա Էդ ի՞նչ Է, խաղողն այգին լիքն Է։

— Լիքն Է լիքը, քեզ ի՞նչ․ քեզ համար հո չեն լցրել․․․

Մոր սիրտ Է, ետ չի դառնում, բայց ինչքան կանգնում Է, երեսը դեմ անում, բան չեն տալիս, դուրս են անում, այգու դռները ետևից փակում։

Դառն ու դատարկ ետ Է գալիս[7]։

— Չտվին, որդի։

[Երեխեն][8] Էն գիշեր դժարանում Է, սկսում զառանցել՝ խաղող ուզել, հենց Էնպես խաղող կանչելով Էլ մոր գրկին հոգին ավանդում Է։

Լուսաբացին սգավոր մերը վեր Է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմն աղաղակում[9]

— Ո՛վ լուսեղեն, դըռներդ բաց,
Հող ու ջըրի առատ աստված,
Ո՜վ, որ Էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ՝
Ըստեղծել ես, փըռել, լըցրել,
Ո՛վ գըթառատ, քեզ եմ խընդրել.
Ինչպես որդիս իր մոր գըրկին[10]

  1. Պատվեր տվեց
  2. 2ա մարդիկ գալիս են՝ Էն լիքը դրախտումը, բ․ գալիս Էին ճամփորդները
  3. պառավ
  4. պառավ
  5. որ հիվանդ երեխի համար խաղող ուզի.
  6. — Խաղողն ո՞վ Է տվել,
  7. Դառը սրտով ու դատարկ ձեռով տուն Է վերադառնում աղքատ կինը։
  8. հիվանդն
  9. դեմը կանչում.
  10. իր ցասումն եմ կանչում նրանց իրենց բարու վրա։