Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/380

Այս էջը հաստատված է

Փըչեց վիշապն իր հոգին,
Ու արևի շողքը ցոլաց
Սև աշխարհքի եզերքին[1]։


< . . . > Ու Սև դևի գերի աշխա<րհքում>։

[Թռչունների] ու հազարավոր զվարթ ձեներ միասին սկսեցին օրհնություն երգել ազատ կյանքին, հերոսին...


— Ես քոնն եմ,— ասավ աղջիկը:

— Ո՛չ, ես միայն եղբոր սիրով կարող եմ քեզ սիրել– ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակին[2]։ Ես պետք է գնամ Հազարան Բըլբուլին <գտնելու>, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ։

Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք դարձավ ու թռավ գնաց ծլվլալով՝ ա՜խ, երանի թե մի անգամ դու ընկնեիր մշտադալար այգին, մեզ մոտ․․․

Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն։ Գնում է, գնում է, հասնում է մի աշխարհ, երկինքը կարմիր, գետինքը կարմիր, հողը կարմիր, ջուրը կարմիր, խոտը կարմիր, ծաղիկը՝ կարմիր— ամբողջ աշխարհքր ոնց որ թե կարմիր արյունով ողողած։ Ավե՜ր, լո՜ւռ, ամայի՜։

Ձեն է տալիս.

— Ո՞վ կա էստեղ շունչ կենդանի:

  1. Վերջին հատվածի դիմաց, աջ լուսանցքում. «№ 4 Երկու գլուխը զարկում է, վիշապը չի ընկնում։ Գնում է աղջկանը խորհուրդ է հարցնում։ Աղջիկը խորհուրդ է տալիս՝ միջի գլխին և մի զարկ միայն։
    — Հայ, քու սովորեցնողի վիզը կոտրի։
    Գլուխը մնում է կիսակտրիլ։
    — Մին էլ զարկի։
    — Ես իմ մորից մի անգամ եմ ծնվել։
    — [Ինձ մի սպանիլ] ինչ որ ուզում ես, կըտամ։
    — Թե՝ ես հազարան բըլբուլն եմ ուզում:
    Թե՝ դե գլուխս մի կտրիլ ես կբերեմ:
    Թե՝ մենք մի երդում ունենք– հաց ու գինի-տեր կենդանի։
    Կրկին զարկում է, դևը ողջանում է, ու առնում է տղին տանում։
    (Երկու աշխարհքն էլ անց է կացնում, երրորդի սահմանում կանգնում)»։
  2. իմ նպատակին։ [Ու մատանի տվեց– (իմ հույսով մնա)]։