Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/386

Այս էջը հաստատված է

Ասավ, առավ տղին[1] ու թռավ դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար այգին։ Էսպես թռած գնաց, գնաց, մինչև հասավ մի սար, որ շողակնի նման փայլատակում էր։ Էստեղ վեր բերեց Արեգին, ոտներն ընկավ ու ասավ.

— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից[2] դենը լուսեղենների թագավորությունն է սկսվում։ էս տեղից ինձ ազատ արա, գնամ իմ որսի ձենն ածեմ, էստեղից դենը ես անց կենալու իրավունք չունեմ։

Արեգն ազատ արավ դևին, ու ինքը ճամփա ընկավ[3] սարնիվեր։ Սարի մյուս կողմը տարածվում էր[4] լուսեղենների Մըշտադալար այգին։ Անվերջալույս արևի լուսի մեջ[5] երևում Էր լուսեղենների երազական բնակավայրը։ Անվերջ կանաչի[6], անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին[7] շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով խոխոջում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը։ Ցած իջավ Արեգը, մտավ Մշտադալար այգին, ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի քա<ղցր> դայլայլիկներից ու բյուրեղյա շատրվանների մեղմ խոխոջներից։

Ու ոչ մի մարդ արարած, ոչ մի մարդկային ձեն։

Երջանկությունից հարբած ու վերացած Արեգը մտավ զըմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը։ Մի սեղան է բաց արած աստծու ամեն բարին մեջը[8], ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա։ Սպասում է մի ժամ, երկու ժամ, երեք ժամ։ Հանկարծ հեռվից ականջին մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ հնչուն ծիծաղի ձայներ հասան։ Հետզհետե մոտեցան։ Արեգը մի անկյունում թաքնվեց ու սպասում էր[9]։ Տեսավ[10]՝ իրար ետևից եկան երեք խումբ [լուսեղեն] Հուրի-փերիներ, ամեն մի խմբի մեջ մի-մի անտես-աննման թագուհի[11] (ամեն մեկի ճոխ մազերը

  1. Արեգին
  2. էստեղից
  3. բարձրացավ
  4. գտնվում էր
  5. շողերի տակ
  6. Զմրուխտի
  7. Այս բառի դիմաց, աջ լուսանցքում՝ «անուշ բուրմունք»։
  8. Լիքը ամեն զարդարանքով ու ամեն բարիքով, [սեղանը ամեն բարով ու բարիքով լիքը]։
  9. թաքնվեց ու սպասեց։
  10. Ու տեսավ
  11. 10 ա ամեն մի խմբում մի-մի անտես-աննման ոգի աղջիկ բ ամեն մի խմբի գլուխն անցած