Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/392

Այս էջը հաստատված է

Առաջն եկան խեղկատակները, նոր խաղեր հնարեցին[1], Շնորհքն ուշ չդարձրեց, ապա սկսեցին թքել, հայհոյել, Շնորհքը շարունակեց իր ճամփան, հող ու ջուր սկսեցին աղաղակել․ «Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՜վ»։ Շնորհքը ետ չնայեց, սիրտը սևացրեց, անցավ բոլոր փորձությունների[2] միջից։

Սանձը թրջեց, հայտնվեց Քամի֊ձին[3], առավ, թռցրեց [Շնորհքին]։ Մեկ էլ աչքը բաց արավ Շնորհքը, տեսավ իր հոր թագավորության սահմանում։

  1. սկսեցին
  2. փորձանքների
  3. Քամի-ձին հայտնվեց