Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/397

Այս էջը հաստատված է

Մթնոլորտում ավելի պարզվում է պատկերը[1]— լուսեղեն ամպերի ճառագայթների խուրձերի մեջ հայտնվում է աստծու պատկերը անորոշ ու ահավոր [հրեշտակները լիքն են օդի մեջ]։

Երգը երբ հնչում է՝ Տեր զորությանց,
Նա էլ կրկնում է ներքևից.
— Տե՜ր զորությանց։
ՏԵՐԸ.— Ի՞նչ ես ուզում, անքուն հոգի։
ՆԱ.— Քո շնորհքը, տե՜ր․․․
ՏԵՐ.– Ունե՜ս․․․
(Նա ընկնում է տիրոջ առջևը)։
Երգն ու երաժշտությունը, որ չէր դադարած՝ շարունակվում է.
— Լի են երկինք ու երկիր փառօք Քո․․․ օրհնութիւն և բարձունս․․․»։

(Պատկերը սկսում է ավելի անորոշանալ․ նրա տեղը ցոլում է արշալույսը, ու հետզհետե իջնում է վարագույրը)։

  1. պատկերը— ցոլում են ճառագայթները