Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/454

Այս էջը հաստատված է

մեծն էլ՝ մեծ եղբորը: Առժամանակ մնացին, հետո սրանք թե՝ թագավորն ապրած կենա, մենք էլ օջախի տեր ենք, խնդրում ենք թույլ տաս մեր օղլուշաղը վերցնենք, գնանք մեր հողը: Թե՝ գնացեք: Շատ եկան թե քիչ, մի սարի գլխի վրան զարկեցին, նստեցին: Լույսը որ բացվեց, տեսնեն մի վիշապ իրենց շուրջն այնպես է փաթաթվել, որ դուրս գալու ճար չկա: Վիշապը լեզու եղավ, թե՝ ես ձեզ ճամփա չեմ տալ, մինչև իմ խնդիրքը չկատարեք։— Ի՞նչ է քո խնդիրքը։ Թե՝ իմ խնդիրքն այն է, որ գնաս Սինամ թագավորի խոսքը բերես ինձ ասես։ Թե՝ շատ բարի, ճամփա տուր, գնամ բերեմ։ Թե՝ քեզ ճամփա կտամ, միայն քո եղբորն ու ձեր կանանց տուտսաղ կբռնեմ, մինչև գաս։ Թե՝ չէ, գուցե ես գնամ, շատ ուշանամ, թող եղբայրս իր կնոջ հետ գնա, ինձ հետ ուրիշ պայման կապիր։ Թե՝ դե լավ, եկ հացն ու գինին— տեր կենդանին ասա, երդվիր, թողնեմ։ Թե՝ թող այդ մեր երդումը լինի։ Նրանք ազատվեցին, ինքն էլ գնաց։

Շատ գնացին, քիչ, եկան մի ճամփում հանգստանալու։ Մի ջրհոր կար։ Մեծը թե՝ եկեք ինձ քաշ արեք ջուր հանեմ։ Փոքրը թե՝ չէ, ես կերթամ։ Սրա կինը թե՝ ա՛յ մարդ, որ դու իջնես, քո եղբայրդ քեզ չի հանիլ։ Թե՝ չէ։

Քաշ է անում, գցում հորի մեջ ու ինքը գնում։ Գնաց փոքրը գետնի տակը՝ անդունդ։ Գնաց այս կողմ, այն կողմ մութ աշխարհք է, տեսավ մի պառավ կին։ Թե՝ ա՛յ հողածին, մենք ընկանք, դուք էլ ընկա՞ք։ Թե՝ ի՞նչ պետք է լինի իմ ճարը, թե՝ քո ճարն այն է, որ ղոչեր կան, որ սևին ընկնես, նա էլ գցի կարմրին, հետո սիպտակին, կընկնես լուս աշխարհ։ Երեք ղոչ են․․․ և այլն։ Խառնվեց, ընկավ սիպտակի վրա և այլն, ընկավ ավելի մութ աշխարհ։

6. ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐ

Ալեքսի Ուռումբեկով, թիֆլիզեցի (լսել է վանեցի բիձա Սարգսից, որ այժմ Էջմիածին այգեպան է)։

Մի թագավոր 40 տղա է ունենում։ Թե՝ որդիք, քանի ես ու մերդ կենդանի ենք, ամուսնացեք, մենք էլ ուրախանանք։