Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/463

Այս էջը հաստատված է

կգա։ Ինձ մեջը փաթաթեց ու ինքը հեռացավ։ Հանկարծ տեսա, որ ես թռչուն էի, վերացա (իբրև թե)։ Շուրջս ծով, իսկ առաջս այն տեսակ անգին քարեր, որ աչքը չի դիմանում նայելիս։ Տեսա մարդու կմախքներ ու գանգեր։ Հրեան ներքևից ձայն տվեց, թե՝ վերածա այդ անգին քարերը։ Ես վեր ածի ու կանչեցի, թե՝ իսկ ես ո՛րտեղից իջնեմ։ Թե՝ գնա մի փոքր այն կողմը ճանապարհ կա, կիջնես։ Գնացի այն կողմը, տեսա անդունդ ու տակը ծով։ Մի քանի օր մնալուց հետո տեսա, որ այնտեղ սոված մնալով պետք է մեռնեմ, ու թռչունները ինձ ուտեն, ասացի գոնե ծովն ընկնեմ, դիակս մարդիկ կհանեն, կթաղեն։ Ընկա։ Երկու ձուկը կարծես սպասում էին ինձ։ Ինձ դուրս հանեցին ափը։ Որոշեցի գնալ մի տարի էլ ուրիշ տեղ ծառայել ու հետո այդ հրեայի գլխին խաղ խաղալ։ Տարվա վերջը եկա, նույն աղքատ տարազով քաղաքադռան մոտ պատահեցի հրեային։ Նույնը։

— Ես ինչպե՞ս պառկեմ, վախենում եմ։— Ընչի՞ ես վախենում։— Չգիտեմ։ Դու պառկիր, տեսնեմ ինչպես։

Պառկեց։ Ես իսկույն կապեցի։ Թռչունները եկան տարան։ Ձայն տվի, թե՝ դե հիմի դու, լավերը կիմանաս։ Վեր ածավ։ Թե՝ բաս ես ո՛րտեղից իջնեմ։ Թե՝ քո սովորացրած ճամփով։ Իսկույն իմացավ, որ ես անցյալ տարվան մարդն եմ։ Հրեային մնաց մի աղջիկ, ես կին առա։ Այժմ զավակներ ունեմ, իսկ այս 40 պղինձ փլավն ածում եմ, որ ձկներն ուտեն, որ ինձ այնքան լավություն արին։

Եկավ կույր աղքատի մոտ։

Երբ պատմությունը արավ, աչքերի փառը պատռվեց։ Համբուրեց Միրզայի ոտքերը, թե՝ ես թեև թագավորի որդի եմ, բայց ընդմիշտ քո ծառան կմնամ, այս գանձերն էլ քեզ։ Բայց Միրզա Մահմադը մերժեց, թե՝ այդ կարողությունն էլ քեզ, դու էլ գնա քո թագավորությունն արա։ Ես գնամ իմ եղբայրներիս որոնելու։

Գնաց գտավ, որ ամեն մեկը մի ստոր գործի են՝ նախրչի, խանութպան։ Հավաքեց, գնացին աղջիկների մոտ, թե՝ Սինամ թագավորի գաղտնիքը բերել ենք։

Մեծ աղջիկը հարցնում է, թե՝ բերի՞ք։ Սկսում է պատմել թե չէ՝ մեծը կարմրում է։ Վերջում առաջարկում է թագավորի