Հազարան բյուլբյուլը դրա վրա բարկացավ, մյուս ծառային ղրկեց թե՝ գնա տես, թե ճիշտ է, աղջկանը բեր այստեղ, ուշքի բերենք։ Ծառան գնաց, տեսավ ճիշտ է, բերեց աղջկանը Հազարան Բյուլբյուլի մոտ։ Հազարան բյուլբյուլը դեղ տվեց աղջկանը, սաղացրեց։ Հետո թե՝ կերթաս քո երկու եղբայրներիդ մեջտեղը կանգնիր կանչիր,— Հազարա՜ն բյուլբյուլ։ Ես ձայն կտամ։ Ես, որ ձայն տամ, բոլորը կկենդանանան ու կփախչեն։ Բայց դու քո եղբայրներին չթողնես։ Նրանց հետ բան ունեմ։ Այդպես էլ արավ.
— Հազարա՜ն բյուլբյուլ,— թե՝ ջա՜ն, քո ձայնին մատաղ, եկե՞լ ես։ Քարացածները մինչև կեսը կենդանացան։
Երեք անգամ կրկնեց, բոլորը կենդանացան ու փախան։ Երկու եղբորը բռնեց։ Գնացին Հազարան բյուլբյուլի մոտ։ Հազարան բյուլբյուլը թե՝ տղա, ես գիտեմ, որ դու ինձ համար ես եկել, որ եկել ես գնանք։ Ինչ որ ունենք, վերցնենք գնանք։ Վեր կացան, եկան։ Եկան, տուն հասան։ Հազարան բյուլբյուլը տղերանցը թե՝ երբ կգնաք սարը որս անելու, թագավորը ձեզ կառաջարկի, թե գնանք ինձ մոտ ճաշելու։ Դուք ասեք.— Չէ՛, այսօր դու եկ մեզ մոտ ճաշելու քո զորքով, վաղն էլ մենք կգանք։ Տղերքը գնում են նույն աղբրի վրա։ Թագավորն եկավ դուրբին դրեց աչքին, տեսավ տղերքն այստեղ նստած։ Եկավ տղերանց մոտ։ Թե՝ համեցեք, այսօր մեզ մոտ ճաշին․․․ և այլն։ Փոքր եղբայրը եկավ լուր բերեց։ Մնացին քույր ու եղբայր մոլորած, թե՝ թագավորին իրան ղոշունով ինչպե՞ս ենք հարգելու, ոչ մի պատրաստություն չունենք։ Հազարան բյուլբյուլը թե՝ երբ որ կգան, կնստեն, հեշտ է, ամեն բան պատրաստ կլինի։ Երբ նստեցին, երեք անգամ սուփրի վրա. ամենքի առաջ մի-մին աման դուրս եկավ, մեջը քիչ ոսկի (ամեն անգամ ճիպոտը գետնին զարկելով), թե՝ այս է մեր կերակուրը։ Ամենքդ ձերը վեր կալեք, տարեք։ Թագավորը խնդրեց, թե՝ վաղն էլ ինձ մոտ եկեք։
Հազարան բյուլբյուլը թե՝ երբ որ վաղը կերթանք թագավորի սեղանի վրա, ինչ որ ես կուտեմ, այն կերեք, ինչ որ չեմ ուտիլ, նրանից չուտեք։ Հետո անցնելիս, հրապարակում մի կին կա, թագավորը կառաջարկի, թե՝ նրա վրա թքեցեք, դուք