Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/475

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ խոսեմ, ես թեև աշխարհի ամեն տուտն ու ծայրը տեսած մարդ եմ, բայց այսօրվա տեսածը ինծ զարմացրել է։

— Է՜, դերվիշ բաբա, դու քո ուրիշ տեսածներից խոսա, դա իմ գաղտնիքն է, որ ես ամբողջ տարին աշխատում եմ, հենց այն րոպեին, որ ծախելու եմ, մտածում եմ, թե եղած-չեղած ինչ է, ողջ մին է, վերցնում եմ, ջարդում։

— Ասա քո ցավը, գուցե ես մի ճար անեմ։

— Ո՛չ, մի զարթնեցնիլ հին հիշատակներս, որ ինձ ստիպում են այսպես անել, խոսիր քո տեսածներից, որ գուցե թե մի առժամ մոռանամ։

— Վարպետ, դու ինձ ավելի ես հետաքրքրում։ Ասա, թե հնար ունենամ, կօգնեմ, թե չէ ուզում ես, որ լսեմ ու թեկուզ մեռնեմ։

— Իմ գաղտնիքը իմ տնից չպետք է դուրս գա։ Ես ուզում եմ երկար ապրել, որ երկար տանջվեմ, այդ է իմ մխիթարությունը, իսկ եթե գաղտնիքս ասեմ, դուք վերջ կդնեք իմ տանջանքին։

— Դու եթե ուզում ես գաղտնիքը քո տանը մնա— ես աշխարհ տեսած-կշտացած մարդ եմ— ինձ համար էլ կյանքն...

— Եթե ուզում եք ինձ լավություն անել, պատմեք ու թեկուզ գլուխս կտրեցեք, միայն թե իմանամ։

— Հա՛, միայն այդ պայմանով կասեմ։

Ես ունեի մի կին, 2 տղա, որոնց այնքան սիրում էի, որքան ոչ ոք երբեք չի սիրել։ Կինս էլ նույնպես ինձ։ Դու մի ասիլ կինս մի ուխտ է ունեցել։ Մի օր թե՝ ա՛յ մարդ, այս գիշեր, որ պառկենք, աջ ծծիս ձեռք չտաս։ Մարդս անհամբեր է։ Արի։ Տեսնենք մյուս օրը մի որդիս չքացել է։

Երկրորդ գիշերը՝ ձախի մասին ասաց։ Նույնը պատահեց։ Քնեցի, էլ չգիտեմ ինչպես էր, հրապուրանքի թե արթուն երազների մեջ ինձ կորցրած, ձեռքս դիպել էր։ Առավոտը․․․

Երրորդ անգամ թե՝ մարդ, ինձ խնայիր, չմոտենաս ինձ, թե չէ փորձանքի կգանք։

Ես չկարողացա խոստումս կատարել։ Առավոտը վեր կացանք, տեսնեմ կինս չկա։

Նայիր, դերվիշ բարեկամ, տեսնո՞ւմ եք այն լուսնեկի լուս պարտեզը և այն ապարանքը։ Պարտեզում մի մարմար ավազան