Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/477

Այս էջը հաստատված է

Նայում եմ շուրջս, չորս կողմս օրորվում, բուրում են անթառամ ծաղիկները, ու խնկենու թփերը, դրախտի թռչունները օրհնանքներ, երգեր են ծլվլում ջինջ օդում մանուկների զվարթ ծիծաղի նման։

Ես ապշած եմ մնացել, հիացած ու սարսափը...

Մի փոքր առաջ գնացի։ Հանկարծ դիմացս դուրս է գալիս մի հուրի հրեղեն աղջիկ, մազերը թիկունքին զեփյուռի հետ ծփում են, թափանցիկ մարմինը սքողված է թեթև մշուշի մեջ, կուրծքը կիսաբաց, կռները հոլանի, աչքերը շանթում էին— որ նայեցի, չկարողացա դիմանալ, գլուխս պտտվեց, աչքերս ներքև գցեցի։ Մոտեցավ ինձ, թե՝ է՛յ, հողեղեն, երկնքի թռչունները չեն անցնում այս կողմերով, դու ի՞նչ սրտով ես մտել այստեղ և շփոթում ես մեր անմեղ սրտերը։ Նստիր գետնին, գլուխս պետք է դնեմ ծնկանդ ու քնեմ, բայց վա՛յ քեզ, եթե ինձ համբուրես։ Ակամա ծնկներս ծալվեցին, և ես նստեցի, և այդ չքնաղ արարածը փափուկ խոտի վրա մեկնեց իր քնքուշ մարմինը ու քնեց։ Մազերը փռվեցան երեսին, և մազերի արանքից երևում էին այտերը։ Դե քեզ եմ հարցնում դարվիշ բաբա, ջահել սիրտ, հուրի՝ քնած ծնկներիս վրա, ի՞նչ կլինի։ Նայեցի֊նայեցի, էլ չկարողացա դիմանալ։ Գլուխս իրան-իրան խոնարհվեց, և ես համբուրեցի։ Իսկույն զարթնեց աղջիկը և ափսոսալով կանչեց.— Է՛յ, հողեղեն, հողեղենին չի կարելի հավատալ, դու ինձանից գողացար մի համբույր, բայց շատ բան կորցրիր.— Ասաց և չքացավ։

Նա անհայտացավ, ես մնացի, բայց որքան ապշեցի, որքան փոշմանեցի։ Մտքամոլոր առաջ եմ դնում ու մտածում, թե ինչ եմ ես և ուր գնամ։ Կրկին մի քանի քայլ, և ահա երևցավ մի ուրիշը, ավելի շքեղ, ավելի չքնաղ։ Նա մոտեցավ, նայեց ինձ վրա։ Ես աչքերս ներքև գցեցի։ Ասաց.— Ո՛վ դու հողեղեն, դու ի՞նչ սիրտ ունես, որ այստեղ ես մտել։ Եթե քեզ աստված է ուղարկել, նստիր, որ ննջեմ քո գոգում, բայց չհամբուրես, թե չէ կզրկվես շատ բանից։ Իմ ծնկներս ծալվեցին... նույն կերպ։ Նստում եմ և նրա չնաշխարհիկ կուրծքը հանդարտ ելնում էր և իջնում, իսկ անթարթ աչքերի թերթերունքը կարծես բերփում է օդը։ Ես ինձ մոռացա, ինձ թվաց, թե այն դեմքն էր մոտենում ինձ— և ես միայն համբույրն