Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/484

Այս էջը հաստատված է



Մտրակն իջավ, և թագուհին կանգնեց մեր առաջ կիսաբաց կրծքով, հոլանի կռներով, ինչպես եղել էր անկողնում ջորի դարձնելիս։

Եվ ես ուրախությունից մի ճիչ արձակեցի, գետին ընկա։

Դերվիշն այստեղ ասաց.

— Ո՛վ մեծ թագավոր, չէ՞ որ Աեզբից ես քեզ խոստացա, որ վշտերիդ կարեկից կլինեմ ու ճար կգտնեմ— ահա քեզ հանձնում եմ քո թագուհուն։ Իսկ քո առատ վարձը ես մերժում եմ և քեզ հետ խոսում է ոչ թե մի հասարակ դերվիշ, այլ այսինչ թագավորը։ Ցանկացա քո գաղտնիքն իմանալ, դրանով իմացա և ուրիշներինը, այժմ դառնում եմ իմ երկիրը, ճանապարհս օրհնիր։

Եվ նա գնաց։


11. «ԹԱԳԱՎՈՐ ԻՐ ԼԱԼԵՆ ԿԱՌՆԻ...»

Զեյդքան գյուղացի, Սերոբ Մարգարյան, 42 տարեկան, Ղարս է լսել

Թագավոր իր լալեն կառնի, խաս բաղչեն կիջնի զբոսնելու։ Երեք քուր կգան բանջար քաղելու։ Խալին—որ զորքը վրեն նստի, կեսն էլ մնա դատարկ։ Ղազանը։ Տղա-աղջիկ, ոսկեգանգուր՝ արև-լուսին։ Երկուսը չեն կատարում։ Մյուսը ծնում է արև-լուսին։ Ամուսինը կռվի է գնացել։ Ծնունդին քույրերը փոխում են, շան թուլեք են դնում տեղը։ Լուրը տանում են ամուսնուն։ Ասում է՝ ժամի դռանը կանգնեցրեք, թող ամենքը թքեն։ Երեխեքը ջուրն են գցում։ Դեմ են ընկնում ջաղացպանի դռնում։ Ջաղացպանից վաճառականն է առնում։ Վաճառականն էլ ուզում է ուրիշ մարդու ծախի։

Երեխեքն իմանում են, ձի են նստում, փախչում։ Մի անտառում ապրում են, անտառի բերանում իրենց հոր պալատն է։ Հերը ամեն շաբաթ գալիս է անտառում ժամանակ անցկացնում, էդ տղեն էլ գալիս է պատահում։ Թագավորը սիրում է, ասում է՝ որ միշտ գա, ամեն շաբաթ իր հետ ժամանակ անցկացնի, քրոջ համար էլ բան է տալիս։ Քույրերը (հորից) իմանում են։ Պառավին ղրկում են, որ քուր ու ախպեր իրարից անի։ Գալիս է։— Բարի օր։— Աստծու բարին։— Անտեր պառավ