Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/489

Այս էջը հաստատված է

նստեցրին.– դու ո՞նց ես հիմի գնալու— պետք է աղքատի կերպով գնաս— էս ճիպոտն էլ տանես— որ նրանց զարկես, դարձնես ինչ որ ուզես— թե չէ որ իմանան— քեզ էլ ետ կզարկեն։ Աղքատի կերպով գնացի հաց ուզեցի, շոր ուզեցի— մոտեցա— զարկեցի՝ կինս դարձավ զաղար, զոքանչս— ագռավ։ Էսպես պիտի մնան— մինչև մեռնեն։

Ահա էս խոսքը— թե Սինամ գյուլ նեյնադի— գյուլ Սինամա սինասար— էս միայն ես գիտեմ— ժողովուրդ չգիտի, այժմ քո գլուխը պիտի կտրեմ, որ չիմանան։ Էստեղ տղեն հավք դառավ, թռավ գնաց։

Քույրերի մոտից անցավ, կանաչ չայրին եկավ— որ մոտեցավ—

— Եկա՞ր։

— Եկա՜։

— Խոսքի պատասխանը բերի՞ր։

— Բերի։

Նստեց պատմեց։ Մին էլ տեսավ չայիր չկա, բան չկա, մի խեղճ աղջիկ նստած— երկու ախպեր նստած։— Ես Սինամ թագավորի աղջիկն եմ։ Իմ մերն ինձ զարկեց շինեց ջեյրան— մինչև էս խոսքն իմանամ։ Ինձ սիրեն, այժմ դու ինձ սիրեցիր. կախարդանքն իմացա։ Կախարդանքը քանդվեց— կուզես տար, կուզես չէ։ Տարավ, և ամենքն իրենց կարգին։

--------------

Հազարան բլբուլ.

Օծելու ժամանակ մի քամի, մի փոթորիկ, դուման կպատի— միջից մի ձեն—

— Ափսոս թագավոր, որ քո եկեղեցուն մի բան պակաս է։

Թագավորը չի հարցնում, թե ինչն է պակաս։ Հրամայում է հիմքից քանդել ու նորը շինել։

Երրորդ անգամ.

— Է՜յ, տեր իմ, ձեն տվող ո՞վ ա, էլ չեմ կարող ճար անեմ— ի՞նչ կպակասի։

— Հազարան բլբուլ։