Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/496

Այս էջը հաստատված է

28 Ամենայն տուն ու տաճար
31 Եվ, դժոխքում, աղոթքներով
33—36 Օ՜, Պրիամոս, խոնարհեցիր
Գլուխդ Աքիլլի առաջին,
Եվ այն ձեռքը համբուրեցիր,
Որ լաց տվեց քո աչքին․․․
38 Ա՜խ, մի՛ տրտմիր, ալեզարդ,
45—46 Դժոխքի դուռը ճռնչում է,
Կանչում է ձայնն ահռելի,

48 և 49 տողերի միջև կա հետևյալ քսանչորս տողը.

Մտերիմըս շիրմի մեջ է,
Զրկեց կռիվն ինձ եղբորից,
Այսուհետև Աքիլլեսն էլ
Կըհեռանա այս երկրից։

Օրհասն այսպես է որոշած,
Որ ես ընկնեմ ծաղկելիս,
Խորթ ափերում և հեռացած
Պելեոսի աչքերից։

Ա՜խ, այս երկրում այլևս ապրել
Նաև սիրտս չէ տալիս,
Ուր էլ հոգիս չի քաղցրացնիլ
Ներկայությունն ընկերիս։
Հեկտորն ընկավ, նրա մահով
Հանգստացավ Պատրոկլես,
Բայց ընկերիս վրեժ ու քենով
Դեպի Տենար կերթամ ես։

էլ մի՛ սպասիր, ո՛վ Մենետի,
Որդիդ չի գալ հորանց տուն․․․
Նորա առջև Հելլեսպոնտի
Անտակ ջուրն է աղմըկում։
Քնած է նա․․․ կաշկանդել է
Մահը քաջին աննահանջ,