Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/503

Այս էջը հաստատված է
99 տողը չկա։
100 Նա մեռավ, նրանք կապանքը վերցրին,
103 Ես աղաչելով խնդրեցի նըրանց,
105—106 Ուր որ ցերեկվան ճաճանչն է շողում․․․
Այս մի խելազուրկ, մի տխմար միտք էր,
109—112 Իմ եղբոր սիրտը, թեպետ և մեռած,
Չի հանգստանալ այնպիսի բանտում։
Բայց իզուր էի այնքան պաղատում.
Նրանք ինձ վրա սառը խնդացին,
114—115 Այն պաղ, անդալար հողում թաղված է
Եվ նրա գըլխի վերև կախված է
119—120 Ամենքից սիրվածն յուր ծընված ժամից,
Յուր սիրուն դեմքով մեր մոր պատկերը,
125 Որ նրան ուրախ գեթ մի օր տայի,
129 Սկսեց թառամել ցողունի վըրա։
129 և 130 տողերի միջև՝
Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՛ծ, սոսկալի բան է
Տեսնել մարդկային հոգին դուրս գալիս,
Որտեղ որ լինի, ինչ կերպով լինի.—
Ես այն տեսել եմ դաշտումն արյունի,
Տեսել եմ խեղդվողն ինչպես է կռվում
Ալիքների հետ կատաղի ծովում,
Տեսել եմ հիվանդն անկողնի միջին
Զառանցանքներով տանջվելիս վերջին․․․
Բայց այնտեղ սարսափ, իսկ այստեղ վիշտ
Գալիս էր մահը դանդաղ և համառ։
130—131 Այնքան հե՜զ, խաղաղ էր նա թառամում,
Լո՜ւռ, մեղմիկ հալվում և ուժաքամվում,
133 Միայն թողածների համար էր ցավում։
133 և 134 տողերի միջև՝
Եվ կարմրությունը նորա այտերի,
Որ գերեզմանն էր կարծես թե ծաղրում,
Մարող ծիածանի գույների նըման
Թռավ, դալկացավ,— այտերը հանգան,