Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/504

Այս էջը հաստատված է



Բայց աչքերն այնքան պայծառ էին որ,
Ասես թե բանտը դարձրին լուսավոր։
135—139 Իրան վաղաժամ օրհասի վըրա.
Մի փոքր խոսաց անցած օրերից,
Մի քիչ ըսփոփեց, հույսեր տվեց ինձ,
Որովհետև ես վշտից քարացել —
Կորուստիս առաջ լուռ էի կացել։
141—143 Արդեն երկարեց, նվազեց հիմա...
Ականջ դրեցի— չէր լսվում իսպառ
Խելագարվելով ձայն տվի նրան.
148 և 144 տողերի միջև՝
Թեև գիտեի, որ էլ հույս չըկար,
Բայց չէի ուզում հավատալ սրան։
149 և 150 տողերի միջև՝
Ճակատագրական այս տեղում կտրեց
Հավիտենական սահմանի— իմ մեջ
Միակ, թանկագին և վերջին օղը —
Հատնող տոհմիս հետ ինձ միակ կապողը։
150 Մինը գետնի վրա, իսկ մյուսը տակին
152—153 Ընկած չոր ձեռքը վերցրի և, ավա՜ղ,
Նրա չափ նույնիսկ իմ ձեռքն էլ էր պաղ
155—157 Միայն զգում էի, որ դեռ ապրում եմ,
Եվ ցնորվելով գիտեի, որ նա,
Որ սիրում էի, այլևս չըկա։
158—161 երկու տող է՝
Չըգիտեմ ինչու չէի ես մեռնում.
Երկրում ինձ համար էլ հույս չէր մնում.
161—162 տողերի միջև՝
Հավատս էր մնացել, և մենակ այն էլ
Ինձ արգելք եղավ ինքնասպան լինել։
162—166 Ապա թե այնտեղ ինձ ինչ պատահեց,
Այդ ես ոչ գիտեմ և ոչ իմացա,