Մարիամ Վարդազարյանի ալբոմից
Օ՜, ո՛չ, մի՛ ժպտալ, իմ քնքույշ ընկեր,[1]
Ավա՜ղ, ինձ համար էլ ծիծաղ չըկա,
Բայց և այսպիսի զուր արտասուքներ
Աստված քեզ չըտա։
Այն, որ խնդությունս ու կյանքս է կրծում,
Դու իմ այն գաղտնի տանջանքն ես հարցնում.
Բայց ինչո՞ւ համար,— նրան հազիվ թե
Մեկը բըժշկե։
Ոչ նախանձից է և ոչ էլ սերից,
10
Ոչ ունայն փառքի կորուստն է, ավա՜ղ,
Որ ես փախչում եմ, զզված բոլորից,
Ինչ որ թանկ էր վաղ։
Հագեցել եմ ես.— տաղտուկ է բերում
Այժմ ամեն բան վըրան իմ հոգու,