Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/518

Այս էջը հաստատված է

ՄԾԻՐԻ

(էջ 131)

Բնագրային տարբերություններ

1896 թ. առանձին հրատարակություն

14 Ավերակների պահնորդ կիսամեռ,
18—19 Անցած փառքերի և նորա մասին
Թե ինչպես ճնշված յուր թագի տակին,
21 Յուր ժողովուրդը հանձնեց ըռուսին։
21 տողից հետո՝
Այն օրից Աստծո շնորհքը իջավ
Եվ Վրաստանը ծաղկեց, ուռճացավ
Յուր այգիների շուքերում հով-հով,
Բարեկամական զենքով պաշտպանված,
Թըշնամիների ահից ապահով։
24 Նա յուր հետ գերի մի մանուկ ուներ․
27 Հազիվ թե լիներ նա վեց տարեկան,
31—33 Զորացրեց այնժամ իրան հայրերի
Աննկուն ոգին։ Վիշտը լուռ տանում
Եվ գեթ մանկական յուր շրթունքներից
38 Հիվանդին խնամեց, տվեց ապաստան.
39 Այսպես, նա վանքի հարկի տակ մնաց
42 Փախչում էր առաջ նա ամեն մեկից.
45—51 Մաշվելով մի լուռ, անմեկին վըշտով,
Իրան հայրենի երկրի կարոտով։
Բայց գերությանը շուտ ընտելացավ,
Օտարի լեզուն կամաց հասկացավ,