Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/528

Այս էջը հաստատված է

Պոեմի սկզբի թարգմանության այլ տարբերակ


<1>


Մի քանի տարի սրանից առաջ
Այնտեղ, ուր աղմուկ, շառաչ հանելով—[1]
Քուռն ու Արագվան գալիս միանում,
Գըրկվում են երկու քույրերի նըման,
5 Կար մի մենաստան։ Այժմ էլ տակավին
Երևում են դեռ սարի ուսերից[2]
Ժամի կամարը ու բուրգերը հին։
Բայց չի վերանում էլ այնտեղ հիմի
Բուրվառի խընկի ծուխն անուշահոտ,
10 Ոչ աղոթարար աբեղաների
Երգերն են լըսվում ուշ երեկոյին։
Այժըմ միայնակ զառամ ծերունին,
Կիսամեռ պահնորդ ավերակ [վանքի],[3]
Մարդկանց ու մահի մըտիցը ընկած,
15 Սըրբում է փոշին հին շիրիմների,
Որոնց գըրերը պատմում են անխոս
Անցած փառքերից և կամ նրանից,[4]
Թե ինչպես ճընշված իր թագի տակին,
Այսինչ թագավորն այս ժամանակին
20 Իր ժողովուրդը հանձնեց ըռուսին։

2


Մի ռուս գեներալ Կովկաս[ի] լեռներից
Մի անգամ դեպի Թիֆլիզ էր իջնում։
Իր հետ բերում էր մի գերի մանուկ։[5]

  1. 2 Այնտեղ, ուր շառ<աչ>, աղմուկով
  2. 6 Երևում են դեռ սարերի ուսից
  3. 13 ա Կիսամեռ պահնորդ ավերակ [վայրի],
    բ Կիսամեռ պահնորդ [ավերակների],
  4. 17—18 Անցած դարերից, անցած փառքերից,
    Կամ ինչպես ճընշված իր թագի տակին,
  5. 23 Իր հետ մի գերի մանուկ էր բերում։