Սա տկարացավ, չըկարաց տանի
25
[Նեղությունները] հեռավոր ճամփի։
——————
Դուրս կանչեց իրեն հզոր հայրերի
Աննըկուն հոգին։ Անձայն, անտրտունջ[1]
Տառապում էր նա։ Նույնիսկ մի թառանչ[2]
Չէր հանում իրեն գունատ շրթունքից։[3]
Թարգմանության սևագիր հատվածներ
Մի քանի տարի սրանից առաջ,
Այնտեղ, ուր գալի զվարթ աղմուկով[4]
Քուռն ու Արագվան խառնըվում իրար,[5]
Գըրկվում են երկու քույրերի նման,
5
Կար մի մենաստան։
——————
Այնտեղ, ուր զվարթ աղմուկ հանելով,[6]
Քուռն ու Արագվան գալիս միանում,
——————
Այժմ էլ տակավին
Անցորդը սարի ուսից կըտեսնի
———————
10
<1 անընթ.> դեռ սարերի ուսից
Հին դարպասների սյուները կանգուն[7]
Քանդած դարպասի < . . . >
Վանքի կամարը ու բուրգերը հին.