Ըսպիտակ ցորեն ցանի քեզ համար.[1]
Երկուսով ուտենք ու հանգիստ ապրենք։
Ու լըսեց Մարկոն իր մորը պառավ.
Գութանը լըծեց, գընաց վար անի —
Բայց գընաց վարեց ոչ թե սար ու դաշտ,
Վարեց մեծ ճամփեն թագավորական։[2]
Երեք ձի բեռնած արծաթ ու ոսկի
Յանիչարները էն ճամփով եկան,
20
Եկան գոռացին Մարկոյի վըրա,
— էհե՜յ, այ Մարկո, ճամփեն մի՛ վարի,
— էհե՜յ այ թուրքեր, վարըս մի՛ ոտքեք,
— էհե՜յ, ա՛յ Մարկո, մի՛ վարի ճամփեն,
— էհե՜յ, ա՛յ թուրքեր, մի՛ ոտքեք վարըս։
Հերսը որ եկավ երկար վիճելուց[3]
Գութան ու եզներ առավ միասին
Զարկեց տեղն ու տեղ ջարդեց թուրքերին։
Երեք բեռ ոսկի արծաթը առավ[4]
Բերեց ու տըվեց իր մորը պառավ.
30
— Մերիկ ջան, ասավ, ոնց որ դու ասիր.
Վար արի էսօր, էսքան դատեցի։[5]