«1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ.
- Գ. վ. Սրվանձտյան, Մուշ. 1876, Գրոց-բրոց.
2. Դավիթ և Մհեր. Մ. Աբեղյան, Շուշի, Մոկաց.
3. Սասմա ծռեր. Գարեգին Սարկավագ.
I Աբարանի բարբառով.
II Մոկաց.
4. Սասմա փահլևաններ, կամ Թըլոր Դավիթ և Մհեր. Մոկաց. Բ. Խալաթյանց.
5. Իրանի հերոսները հայ ժող. մեջ, Վանա, Կողպա և Աբարանի բարբառներով. Բ. Խալաթյանց. Պարիզ.
6. Ջոջանց տուն կամ Սասմա ծռերի երեք փոփոխակ.
7. Թլվատ Դավիթ. Մոկաց. Ա. Աբեղյան. Ազգագր. հանդես, № 6, էջ 159, № 7—8, էջ 103.
8. Սասնա ծռեր. Արարատյան. Արտ. Աբեղյան, Ազգագր. հանդ., 9, էջ 117.
9. Սասմա ծռեր. Նոր Բայազետ. Ե. Լալայան, Ազգագր. հանդես, № 13.
10. Սասնա տուն. Յոթը ճյուղ Վանի բարբառով. Ազգ. հանդես, № 20.
11. Սանասար և Բաղդասար. Մոկաց.
12. Դավիթ և Մհեր. Էմինյան ժող. № 2.
13. Դավիթ և Մհեր. Շատախի. Էմինյան ժող. № 4.
14. Դավիթ և Մհեր. Արարատի, Էմինյան ժող. № 4.
15. Սենեքերիմ թագավոր. Մարգարիտներ. Ե. Լալայան. Գ.
16. Սասմանց տուն. Տ. Չիթունի. 1910. Կ. Պոլիս»:
(ԳԱԹ, Թֆ, № 1357)։
Նույն տետրի հաջորդ էջերում հիշվում են ժողովրդի էպիկական ստեղծագործության նաև այլ պատումներ, որոնց թվում՝ Գարեգին Հովսեփյանի գրի առած «Ռոստոմ Զալը» (Ազգագրական հանդես, № 7—8, 12)։ Թումանյանը հատուկ նշում է նաև «Ազգագրական հանդեսի» 1906—1908 թթ. 13—18-րդ համարները, ուր տպագրվել է Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» հայտնի հետազոտությունը։
Սակայն այդ մեծ մտահղացումը՝ ստեղծել հայ ժողովրդական վիպերգության ամբողջական գրական մշակումը, մնաց անկատար, հիշյալ ընդհանուր տետրերի մեջ Թումանյանը չհասցրեց գրել և ո՛չ մի բանաստեղծական տող։
Ժամանակի դրական քննադատության մեջ Թումանյանի «Սասունցի Դավիթը» արժանացավ շատ տարբեր գնահատականների՝ խիստ բացասականից մինչև անվերապահորեն դրվատական։ Մերժողական կարծիքների