Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/558

Այս էջը հաստատված է

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

Բ մասը

(Էջ 41, 267)

Պոեմի այս մասը հեղինակի կենդանության ժամանակ չի տպագրվել և մնացել է անավարտ։ 1—3 գլուխները (ընդամենը 28 տող) առաջին անգամ տպագրվել են «Նորք», 1925, № 5—6, էջ 95—96, խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «Հովհ. Թումանյանի համանուն պոեմի այս մասն անավարտ է և անտիպ։ Այստեղ տպագրում ենք հեղինակի թղթերում պահված այդ մասի 1—3 գլուխները»։

Հետագայում՝ ԳԵ ժողովածուի մեջ (1934, էջ 122—124), պոեմի այս մասի հրապարակումը պահպանված ձեռագրերի հիման վրա լրացվեց 4-րդ՝ ավելի ընդարձակ գլխով, և տողերի ընդհանուր թիվը հասավ 80-ի: Այդ տարբերակը տեղ գտավ Եժ II ( 136—138), որի «Կոմենտարներ և տեքստային տարբերություններ» բաժնում (407—410) տրվեց նաև տարբեր ինքնագրերից քաղված տողային փոփոխակների զգալի մասը։

Ներկա հրատարակության համար հիմք են ծառայել պոեմի այս հատվածների ինքնագրերը, որոնք պահվում են ԳԱԹ-ում (Թֆ, № 8բ): 1—3 գլուխներն ունեն միայն մեկ ինքնագիր, որի մեջ ջնջումներն ու փոփոխակները բավական քիչ են։ 4-րդ գլուխն ունի երեք ինքնագիր, որոնցից առաջինը՝ համեմատաբար մաքուրը, դրվել է սույն հրատարակության հիմքում, իսկ Բ և Գ ինքնագրերը (մեկը գրված սև թանաքով, իսկ մյուսը՝ մատիտագիր) լեցուն են բազմաթիվ ջնջումներով, անավարտ տողերով ու փոփոխակներով: Այդ երկու ինքնագրերը հրատարակվում են տարբերակների բաժնում՝ ցույց տալով ձեռագրի վրա հեղինակի կատարած աշխատանքն իր բոլոր մանրամասներով։ Ի տարբերություն նախորդ ակադեմիական հրատարակության, ինքնագրերի պատկերը ներկայացվում է ոչ թե միախառնված, այլ առանձին–առանձին։

Պոեմի այս հատվածները, ամենայն հավանականությամբ, գրվել են