ՀԻՆ ԿՌԻՎԸ
(Էջ 59, 301)
Պոեմի պահպանված մասերն առաջին անգամ տպագրվել են. ա) Առաջին երգը («Տանը») իր նախերգանքով՝ Հր, 1915, 29 հոկտեմբերի, № 243, էջ 2—3, «Անտիպ պոեմից» նշումով և ապա՝ «Առաջին երգը. Տանը» վերնագրով։
բ) Երրորդ երգը («Երկրում») տպագրվել է ավելի վաղ՝ «Ժամանակ» թերթում, 1907, 1 հունվարի, № 1, էջ 2, «Լևոնի կռիվը (մի հատված պոեմից)» վերնագրով, առանց նախերգանքի։ Հաջորդ տարի՝ 1908 թ. պոեմի այդ մասը մտել է ԲԲ ժողովածուի մեջ (էջ 211—218), «Երկրում» վերնագրով և «Հատված» նշումով, դարձյալ առանց նախերգանքի։ Սույն տեքստը կրճատումներով (ընդամենը 114 տող) տպագրվել է նաև «Հայ բանաստեղծներ» գրքում (կազմեց Հ. Քաջազնունի, Բաքու, 1908, էջ 104—199)։
գ) Պոեմի կորած երկրորդ երգի («Ճամփին») նախերգանքը «Հայոց լեռներում» վերնագրով՝ «Երկիր» թերթում, 1906, 24 դեկտեմբերի, № 70, էջ 2։ Այնուհետև, իբրև ինքնուրույն բանաստեղծություն, զետեղվել է ԲԲ, ՀՀ և ԲՊ ժողովածուների մեջ (տե՛ս սույն հրատարակության 1-ին հատ., էջ 206—207 և ծանոթագրությունը՝ էջ 608)։
Պոեմի հիշյալ երկու մասերն իրենց նախերգանքներով Թումանյանի կենդանության ժամանակ տպագրվել են ՀՀ (էջ 8—32) և ԲՊ (էջ 215—237) ժողովածուներում։ Այնուհետև, մոտ 40-ամյա ընդմիջումից հետո՝ ԵԺ VI, էջ 36—50։
Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել ԲՊ բնագիրը, որը չի տարբերվում ՀՀ-ից (բացառությամբ մեկ՝ առաջին երգի 304 տողի)։ Ի տարբերություն նախորդ հրատարակությունների՝ առաջին («Տանը») և երրորդ («Երկրում») երգերի միջև զետեղվում է կորած երկրորդ մասի («Ճամփին») նախերգանքը՝ «Հայոց լեռներում», թեև այն իբրև առանձին բանաստեղծություն տեղադրվել է նաև սույն հրատարակության 1-ին հատորում։ Այս հարցում խմբագրությունը հետևել է նույն այն սկզբունքին, որով «Նախերգանք (Լեռնե՜ր, ներշնչված դարձյալ ձեզանով...)» բանաստեղծությունը