Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/597

Այս էջը հաստատված է

մյուս տարբերակների գառման հանգամանքների մասին. 1) Լոռու Ս. Գրիգորի վանքի մոտերը, Ձաղի ձորի գոմահանդում, մի պարսիկի պատմածից, 2) Դսեղի մոտակա Քարինջ գյուղի ջրաղացպանից, 3) Թիֆլիսի բաղնիսի քիսաչիներից, որոնք «հետաքրքիր, յուրահատոլկ ձևով էին պատմում», և այլն (տե՛ս Ն. Թումանյան, 136)։ Թումանյանը միշտ ցավով է հիշել 1898 թ. Շուլավերցի Ղուշչունց Վարդանի իմացած տարբերակը գրի առնելու անհաջող փորձը (մինչև ինքը երկար որոնումներից հետո վերջապես գտել է 90-ամյա հեքիաթախոսի տունը, պարզվել է, որ նա հենց նախորդ օրը վախճանվել է)։ Այդ մասին նա գրել է 1900 թ. նամակներից մեկում (ԵԺ V, 144), վերհիշել է վերջին օրերի զրույցներում (Ն. Թումանյան, 303, այստեղ ասացողի անունը Չոբանանց Վարդան է), մանրամասն պատմել է Կարեն Միքայելյանի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ (ԹԺՀ, 838—839)։ Շուլավերցի Չոբանանց Վարդանի (կամ Ղուշչունց Վարդանի) իմացածը գրի առնելու անհաջող փորձի մասին հիշատակություն կա նաև Թումանյանի կազմած մատենագիտական ցանկի վերջում, հատուկ ծանոթագրության մեջ։

Թումանյանի գրի առած ժողովրդական պատումների, ինչպես նան գրական աղբյուրներից քաղված ու նրա կողմից վերաշարադրված տարբերակների ընդհանուր թիվը հասնում է 40-ի (ԳԱԹ, ԹՖ-ում դրանք պահվում են № 10-ի տակ, որն իր հերթին ունի բազմաթիվ ենթաբաժիններ)։ Մի քանի հարյուր էջ կազմող այդ նյութերը գրեթե ամբողջությամբ տպագրվել են «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» (ՈՒՀ) մատենաշարի 3-րդ հատորում (1983, էջ 139—318, ինքնագրերը հրատարակության են պատրաստել Ջ. Ավետյանը և Մ. Մելիքյանը, աշխատանքի ղեկավար՝ Խ. Գյուլնազարյան)։

Այղ նյութերից սույն հատորում տպագրվում են միայն ժողովրդական հեքիաթի այն պատումները, որոնք անձամբ լսել ու գրի է առել Թումանյանը (ընդամենը՝ 12)։ Չեն արտատպվում գրավոր աղբյուրների վերաշարադրանքները, ինչպես նաև ծրագրային ու հարակից գրառումների մեծ մասը։ Մասնագետ-հետազոտողը դրանք կարող է գտնել հիշյալ հրատարակության մեջ։

Հեքիաթի ժողովրդական պատումների շարադրանքի և բովանդակության ընկալումը դյուրացնելու նպատակով, սույն հրապարակման մեջ բաց են թողնված ջնջված և տարբերակային բառերն ու արտահայտությունները, տողատակի հավելումներն ու ծանոթագրությունները։ Դա արվել է՝ նկատի ունենալով, որ այդ պատումները Թումանյանի համար, վերջին հաշվով, օժանդակ նշանակություն են ունեցել և չեն կարող համարվել բուն իմաստով ստեղծագործություն։ Բացի այդ, ՈՒՀ—3-ի հրապարակման մեջ ըստ ամենայնի ցույց են տրված այդ գրառումների վրա Թումանյանի կատարած աշխատանքի բոլոր կողմերը, և անհրաժեշտություն չկա դրանք կրկնելու նաև այստեղ՝ մեծապես ծանրաբեռնելով բնագիրը։

Ստորև բերվում են Թումանյանի գրի առած 12 պատումների վերնագրերը