Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/604

Այս էջը հաստատված է

21 (№ 33). Հազարան բլբուլ կամ Ալա-Դինոյի հաղը։— Ե. Լալայան, Մարգարիտներ հայ բանահյուսության, Ա, 1912, էջ 125—143։

22 (№ 34). Сказка о шахе Эминшахе и его трех сыновьях (татарск.). — Сб. мат., II, с. 64—101.

23 (№ 35). Сказка о шахе Казаншахе (о Казанском царе) и о славном царевиче Сулеймане (татарск.). — Сб. мат., 42, II, с. 135—146.

24 (№ 38). Царевич Хасан Паша, достающий при помощи волка трех волшебных птиц, красавицу царевну и желтого коня. — Н. Остроумов, Сарты. Сартские народные сказки. II, 1892, с. 101—114.

Բացի այս 24 տարբերակների վերաշարադրանքից, Թումանյանի թղթերում պահպանվել են նաև հեքիաթի մի քանի ուրիշ պատումների հետ կապված նյութեր։ Դրանք են.

ա) Ավարական Морской конь հեքիաթի մի այլ տարբերակի սեղմ վերապատմությունը՝ քաղված Сборник сведений о кавказских горцах հրատարակությունից (հ. 2, V, էշ 67—71)։ Ինքնագիրը պահվում է ԹԹ, 1008/8255, Համապատասխանում է Թումանյանի կազմած ցանկի № 22-ին: Տպագրվել է ՈՒՀ—3, էջ 247:

բ) Վրացական մի հեքիաթի վերաշարադրանք և քաղվածքներ ըստ հետևյալ գրքի. А. Хаханов, Очерки по истории грузинской словесности (т. 1—2. 1895—1897): Համապատասխանում է Թումանյանի կազմած ցանկի № 36 և № 37-ին: Ինքնագիրը՝ ԹՖ, № 10 ժե։ Տպագրվել է ՈՒՀ—3, 266—267:

գ) Պարսկական ծագում ունեցող մի հեքիաթի սեղմ շարադրանք՝ քաղված հետևյալ գրքից. А. фон-Гакстгаузен, Закавказский край, 1857. Ինքնագիրր՝ ԹՖ, № 10 ժե: Տպագրվել է ՈՒՀ—3, էջ 271:

Ծրագրային նշումներ. «Հազարան բըլբուլի» հետ կապված թղթերում պահպանվել են բազմաթիվ ուրիշ նյութեր, որոնք, փոքր բացառությամբ, տպագրվել են ՈՒՀ—3, էջ 278—307։ Այդ նյութերի շարքում, բացի սյուժետային հատվածներից, ասույթներից, ծրագրային նշումներից և գրառումներից, մեծ տեղ են գրավում զանազան ռուսերեն աղբյուրներից թարգմանած կամ վերապատմած հատվածներ և մտքեր՝ կապված հունական և արևելյան դիցաբանության, ժողովրդական բանահյուսության և գրականության ամենատարբեր խնդիրների հետ։ Աղբյուրների ցանկը տրված է ՈՒՀ—8, էջ 318:

Այդ նյութերից սույն հատորում տպագրվում է միայն մի քանի փոքրիկ հատված, որոնք ոչ թե պատմողական, այլ սկզբունքային բնույթ ունեն, մատնանշում են ստեղծագործության փիլիսոփայական-գեղագիտական իմաստի հեղինակային ըմբռնման այլևայլ կողմեր։

Ինքնագրերը պահվում են ԳԱԹ, ԹՖ, № 10 Ժէ։