որոնք վերաբերում են դիցաբանական անուններին։ Այդ բացատբությունները, հատկապես համեմատաբար ծավալուն առաջինն ու երրորդը Թումանյանը թարգմանել է իր դիցաբանական բալլադին Ժուկովսկու կցած ծանոթագրություններից (В. А. Жуковский, Сочинения, М., 1954, с. 542): Ստորև վերատպվում են այդ բոլոր ծանոթագրությունները՝ բերելով, նախ, թարգմանության համապատասխան տողերը, ապա նրանց բացատրությունը։ Նույն սկզբունքով բերվում են նաև «Աքիլլեսի» դիցաբանական անունների այն բացատրությունները, որ տվել է անտիկ գրականության խոր գիտակ Հ. Սուրխաթյանը իր «Գրական գոհարներ» դասագրքում։ Ճիշտ է, Թումանյանի և Սուրխաթյանի ծանոթագրությունների մեջ կան որոշ համընկնող կետեր, բայց ընդհանուր առմամբ դրանք իրար լրացնում են և կօգնեն ընթերցողին ավելի լավ հասկանալու բալլադի պատմական փաստերն ու դիցաբանական մթնոլորտը: Թարգմանության մեջ հիշատակվող մի քանի ուրիշ դիցաբանական անուններ, որոնք հիշյալ երկու աղբյուրներում չկան, բացատրվում են լրացուցիչ ծանոթագրությունների մեջ։
ԲՄ II-ի հեղինակային ծանոթագրությունները[1]
Վերնագիր՝ «Աքիլլես»¹։
1 Հունաց դյուցազն Աքիլլեսի ընտրությանն առաջարկված էր յուր օրհասի որոշումը—կամ երկար ապրել առանց փառքի կամ երիտասարդ հասակում մեռնել փառավոր մահով. նա վերջինն ընտրեց և, հայրենիքին հասած նախատինքը բառնալու համար, հունաց քաջերի հետ հայտնվեցավ Տրոյիայի (Իլիոնի, Տրովադայի) պարիսպների տակ։ Նա գիտեր նաև, որ տրոյացվոց արքայորդի Հեկտորի մահից հետո ինքն ապրելու չէ այլևս, և սակայն սպանեց Հեկտորին՝ յուր ընկեր Պատրոկլեսի վրեժն առնելով։ Այնուհետև նրան ամեն տեղ հետևում էր օրհասի մահագուշակ ձայնը։
- 4 Քնած բանակն Ատրիդյան։
Ատրիդեն—հայրանունն է հունաց բանակի ընդհանուր հրամանատար Ագամեմնոն թագավորի։
13—16 | Դատարկ դաշտում երևում է | |
Մենակ կառքը Պրիամի, | ||
Որ Հեկտորի դին տանում է | ||
Բանակիցը հույների։ |
Ծերունի Պրիամոս արքան, առաջնորդվելով Հերմես դիցուհուց, գիշերով
- ↑ Տողերի համարակալումն ըստ ԲՄ II-ի։