Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/609

Այս էջը հաստատված է

գնաց հունաց բանակը և ծնկաչոք խնդրեց Աքիլլեսից սպանված որդու դիակը, մեղմացնելով անողոք դյուցազնի սիրտը սրտաշարժ խոսքերով, և, ստանալով, գիշերով վերադարձավ Իլիոն։

51-52 Եվ պարկուհին ընդհատել է
Արդեն օրերն իմ կյանքի։

Պարկուհի—բաղդի աստվածուհին։

55-56 Վերջացա՜ծ է, հանգավ ջահը
Պելիդեսի օրերի։

Պելիդես—հայրանունն Աքիլլեսի:

73-74 Էլ մի՛ սպասիր, որ Մենետի,
Որդիդ չի գալ հորանց տուն...

Մենետի—Պատրոկլեսի հայրը։

139-140 Եվ եկվորին սպասում է
Քարոնը սև Ստիքսի մոտ։

Քարոն—Նավապետ ստորերկրյա դիցաբանական Ստիքս (Աքերոն) գետի։

153-154 Սկյուրոսից դեպի հեռու
Նեոպտոլեմ կըլողա.

Նեոպտոլեմ—Աքիլլեսի որդին, որ Սկյուրոս կղզումն էր։


ԳԳ ծանոթագրությունները

1 Միգում կորավ Իդա սարը,

Իդա սարը գտնվում է Տրոյայի մոտ։

4 Քնած բանակն Ատրիդյան։

Ատրիդ՝ Ատրեի որդի Ագամեմնոնը, հույն բանակի պետը։

43-44 Եվ պարկուհին ընդհատել է
Արդեն օրերն իմ կյանքի։

Պարկուհի՝ ճակատագրի դիցուհի։ Պարկուհիների թիվը երեքն էր, որոնցից մեկը մանում էր մարդկային կյանքի թելը, մյուսը՝ ձգում, երրորդը՝ կտրում։

48 Պելիդեսի օրերի...

Պելիդ կամ Պելիդես՝ Պելեյի որդի Աքիլլեսը։

83 Սպերքի ջրե՜ր, բազուկըս ձեզ

Սպերք՝ գետ Թեսալիայում: