Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/610

Այս էջը հաստատված է



92 Քարոնը սև Ստիքսի մոտ։

Քարոն՝ առասպելական ծերունի, մեռնողների ստվերները Ստիքս գետով ստորերկրյա տարտարոս փոխադրողը։

134 Խաղա՜ղ Սիմույս ու Քսանտ,

Քսանտ ու Սիմույս՝ գետեր Տրոյայի շրջանում:


Դիցաբանական այլ անունների բացատրություն

21 Անդրոմաքե— «Իլիականում» Տրոյայի գլխավոր հերոսի՝ Հեկտորի կինը:

21 Հեկաբե— Հեկտորի մայրը, Տրոյայի արքա Պրիամոսի կինը։

40 Արամազդ— հին հայոց դիցաբանությունից վերցրած այս անունը Թումանյանն օգտագործել է բնագրի Զևսի փոխարեն, որն անտիկ հույների գերագույն աստվածն էր։

81 Պատրոկլես— «Իլիականի» նշանավոր հերոսներից մեկը, Աքիլլեսի ամենամտերիմ ընկերը, որը զոհվեց Հեկտորի ձեռքով։

90 Ապոլլոն— անտիկ դիցաբանության գլխավոր դեմքերից մեկը, լույսի, պոեզիայի և երաժշտության, միաժամանակ՝ ռազմի աստված, որն իր պատրաստած նետերով տապալում էր իր համար անցանկալի հերոսներին։ Տրոյական պատերազմի ժամանակ պաշտպանում էր տրոյացիներին (այդ պատճառով էլ Աքիլլեսն իր անխուսափելի մահը կապում է նրա հետ, «Պատրաստել է նետը արդեն Ապոլլոնը անողոք»)։

ԲՄ 11 բնագրի 72 տողում հիշատակվող Տենարը («Դեպի Տենար ես կերթամ») Հունաստանի հարավում՝ Պելոպոնեսի թերակղզում գտնվող քարայր էր, որն իր արձակած խեղդիչ գազերի պատճառով համարվել է դժոխքի նախադուռ։


ՇԻԼԻՈՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ
(Էջ 115, 479)

Առաջին անգամ տպագրվել է 1896 թ. առանձին գրքույկով (Բայրըն. Շիլիոնի կալանավորը, թարգմ. Հովհաննես Թումանյանց, հրատ. Փիլիպոս Վարդազարյանի, Թիֆլիզ, 1896, 23 էջ, գրաքննական թույլատվությունը՝ 1896 թ. մարտի 2-ին)։ Ինքնագիրը չի պահպանվել։

Թումանյանի կենդանության ժամանակ թարգմանությունը, խմբագրված և կրճատումներով, տպագրվել է ևս երկու անգամ՝ ԲԹ, էջ 257—269 և ԲԲ, էջ 253—264։ Զետեղվել է Եժ II, 206—214: