Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/626

Այս էջը հաստատված է

народной эпической поэзии. Составил В. П. Авенариус. Изд. 7-ое, М., 1907. Այդ Ժողովածուն, որն սկսած 1876 թվականից բազմաթիվ հրատարակություններ է ունեցել, երկար ժամանակ ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ, ընթերցող լայն շրջաններին ծանոթացրել է ռուս ազգային վիպերգության լավագույն նմուշներին։ Վ. Ավենարիուսը փաստորեն տվել է իր ընտրած բիլինաների համահավաք բնագիրը՝ տարբեր պատումներից ընտրելով առավել տպավորիչ դրվագներն ու տողերը, շարադրանքը ենթարկելով որոշակի գրական մշակման։ Այդ հանգամանքն է դրդել Թումանյանին իր թարգմանությունները կատարելու այդ աղբյուրից և ոչ թե ասացողների շուրթերից անմիջաբար գրի առնված պատումներից։ Թեև Թումանյանը լավ ծանոթ էր այդ պատումներին (նրա գրադարանում, բացի Ավենարիուսի գրքից, եղել են ռուսական բիլինաների տասը տարբեր ժողովածուներ), բայց նա գերադասել է հայ ընթերցողին հանձնել գրական հղկման բովով անցած բնագրեր, այլ ոչ թե բարբառային պատումներ՝ նրանց հաճախ բնորոշ կառուցվածքային և լեզվական անխուսափելի թերություններով:

Ռուսական բիլինաների ինքնատիպ տաղաչափական կառուցվածքը պայմանավորված է ազգային լեզվի և կատարման յուրահատկությամբ։ Այն գերազանցապես համաշեշտ բնույթ ունի՝ հիմնվում է տողերի մեջ հավասար քանակի շեշտերի վրա, բայց երբեմն էլ գործում է եռավանկ կամ երկվանկ ոտքերի կանոնավոր կրկնության սկզբունքը։ Թումանյանը չի պահպանել բիլինային ոտանավորի կառուցվածքը, որ մեկ այլ լեզվով վերարտադրել գրեթե անհնար է: Ռուսական բիլինաների (ինչպես և սերբական վիպերգերի) թարգմանությունը նա կատարել է 10-վանկանի երկանդամ տողաչափով, որը հայկական վանկային ոտանավորի ամենից տարածված չափն է։

Ռուսական և սերբական վիպերգերի թարգմանության հետ կապված հարցերի քննությունը տե՛ս հետևյալ գրքերում. Ն. Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, 1956, էջ 93—103, Մ. Ջանփոլադյան, Թումանյանը և ժողովրդական էպոսը, 1969, էջ 78—120, И. Сафразбекян, Ованес Туманян и мировая литература, 1976, с. 126—14.


ՍՎՅԱՏԱԳՈՐԸ

(Էջ 165, 511)

Առաջին անգամ՝ ՆՀ, 1913, № 2, էջ 265—267, «ռուսաց былина-ներից» ենթավերնագրով, այնուհետև՝ ԼV, 3-րդ տպ., Թիֆլիս, 1917, էջ 165—167, ԲՊ, էջ 313—316, ԵԺ II, էջ 237—239։ Տպագրվում է ԲՊ-ից։ Ինքնագիրը չի պահպանվել։

ՆՀ և ԲՊ տպագրությունները բացարձակորեն նույնական են, բացի ենթավերնագրից (որը ԲՊ-ում դարձել է «ռուսական առասպել») և տողատակի