Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/632

Այս էջը հաստատված է

Հր-ում Թումանյանը տվել է երկու բառի բացատրություն հետևյալ տողերում.

4 դոլամա—վերարկու. 35 օխա—չափ է.

Թարգմանչի վերջին կամքի արտահայտությունը պետք է համարել ԲՊ տեքստը, որի մեջ նա մտցրել է մի քանի ուղղում (տե՛ս տարբերակների բաժինը)։ Սակայն այղ հրատարակության մեջ սպրդել են որոշ ակնհայտ տպագրական սխալներ (74 տողում «հագնվում»-ի փոխարեն տպվել է «հագնըվեմ», 88 տողը դարձել է «Վա՜յ, ով մոտիկ կըլնի Մարկոյի», որ խախտում է ռիթմը, իսկ 85 տողն առհասարակ դուրս է ընկել, և այլն): Այդ սխալներն ուղղվել են ըստ Հր-ի տեքստի։ Այսպիսով, թարգմանությունը սույն հատորում տպագրվում է ԲՊ֊ից՝ նշված ուղղումներով:


ՄԱՐԿՈՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ է ՊՍԱԿԻ ՀԱՐԿԸ

(Էջ 188, 513)

Առաջին անգամ՝ Հր, 1916, 24 հուլիսի, № 163, էջ 3, «Սերբական ազգային էպոսից» նշումով։ Թումանյանի կենդանության ժամանակ այլևս չի տպագրվել։ Տեղ է գտել ԵԺ II, 251—256։ Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է Հր-ից՝ հաշվի առնելով թերթի կտրոնի վրա (պահվում Է ԹԹ-ում) մատիտով կատարված հեղինակային ուղղումները (տե՛ս տարբերակների բաժնում)։

Թարգմանությունը կատարվել Է 1916 թ. ամռանը, Сербский эпос (1916) գրքից։ Թարգմանիչը երկու ծանոթագրություն է տվել.

1. Էս երգի մեջ սերբական էպոսը թուրքին արաբ է անվանում։

2. Կոսովի դաշտը սերբական Ավարայրն է։

Արքայազուն Մարկոյի և Սասունցի Դավթի նմանությունը, որ նշել Է Թումանյանը իր հոդվածում, ամենից ցայտուն երևում է այս վիպերգում՝ հարստահարված մարդկանց իրավունքների անձնազոհ պաշտպանության մեջ։ Դա էլ մղել է Թումանյանին թարգմանելու այս վիպերգը։


ՄԱՐԿՈՆ ՎԱՐ է ԱՆՈՒՄ

(Էջ 195, 514)

Թարգմանությունը կատարվել է, հավանաբար, 1916 թ. ամռանը, նախորդ երկու վիպերգերի հետ միաժամանակ, միևնույն ռուսերեն ժողովածուից։ Սակայն թարգմանությունը վերջնական հղկման չի հասցվել և մնացել է անտիպ։ Առաջին անգամ, ինքնագրի հիման վրա, տպագրվել է ԵԺ II, 257։