Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/635

Այս էջը հաստատված է


Полечу ли по Дунаю кукушкою
Омочу-ль рукав бобровый в Каяле реке,
Утру князю его раны я кровавые
На его ли теле мужественном.

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 11 ապրիլի 1953 թ., № 15, «Թումանյանը «Ասքի» թարգմանիչ» հաղորդման մեջ, ապա Ն. Թումանյանի հիշյալ գրքում (էջ 100) և ԵԺ VI, 79: Տպագրվում է ինքնագրից (ԹԹ, № 943):


ՀԱՎԵԼՎԱԾ


ՌՈՍՏԵՎԱՆԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԸ

(Էջ 209)

Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր» պոեմի այս հատվածը առաջին անգամ տպագրվել է՝ ԼV, 3-րդ տպ., Թիֆլիս, 1917, էջ 169—176, «թարգմ. Սարգիս» նշումով: Դրանից հետո տպագրվել է միայն մեկ անգամ (ԵԺ II, 282—287)։ Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է ԼV-ից։

Թեև ԼV-ում որևէ նշում չկա այս գործի մեջ Թումանյանի ուղղակի մասնակցության մասին, բայց մի շարք կենսագրական և ստեղծագործական տվյալներ հավաստում են դա։ Դասագրքի երեք հեղինակներից (Ստ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան, Լ. Շանթ) Թումանյանն էր, անշուշտ, որ ամենից ավելի պիտի ձգտեր հայ աշակերտներին ծանոթացնել վրաց մեծ բանաստեղծի նշանավոր երկին։

Հայտնի է, որ երկար ժամանակ Թումանյանը ցանկացել է լրիվ կամ գեթ հատվածաբար թարգմանել Շոթա Ռուսթավելուն, որի մեջ նա տեսնում էր «իր ամբողջ էությամբ վրացի բանաստեղծի» (ԵԺ IV, 424)։ Թարգմանության շուրջ նա բանակցություններ է վարել Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության հետ։ Ինչպես երևում է 1910 թ. հոկտեմբերի 25-ի գրությունից, բանաստեղծը խոստանում էր այդ «հռչակավոր վիպերգությունը» թարգմանել հինգ տարվա ընթացքում, ամեն տողի համար մեկ ռուբլի վարձով (տե՛ս ԵԺ V, 336)։ Թարգմանչի և ընկերության միջև համաձայնություն չի կայացել, և թարգմանությունը չի սկսվել։ Սակայն Ռուսթավելու պոեմի թարգմանության գաղափարից Թումանյանը հետագայում էլ չի հրաժարվել։ «Մտքումս կա,— ասել է նա 1919 թ.,— եթե ոչ բոլորրը, գոնե մի քանի հատված թարգմանելու Շոթա Ռուսթավելուց և Ֆիրդուսու «Ռուստամ ու Զոհրաբից» (Ն. Թումանյան, էջ 208)։ Բանաստեղծի