որոնք միայն գրականացվել են՝ ազատվելով բարբառային անհասկանալի տարրերից: Ուրիշ դեպքերում խմբագրական աշխատանքն ավելի արմատական բնույթ է կրել։ Օրինակի համար ստորև բերվում է երկու քառատող՝ Ստ. Բաստամյանի թարգմանությամբ և ապա Հ. Թումանյանի խմբագրությամբ.
Ստ. Բաստամյան
|
Հ. Թումանյան
|
Ստ. Բաստամյան
|
Հ. Թումանյան
|
Այսպիսով, Թումանյանը որոշակի ստեղծագործական աշխատանք է կատարել բնագրի վրա, որը և հիմք է տալիս սույն երկը մտցնելու նրա թարգմանությունների շարքը, իբրև հավելված: Այս թարգմանությունը բանաստեղծի երկերի նախորդ գիտական հրատարակության մեջ զետեղելու հիմքը եղել է Նվարդ Թումանյանի հավաստի վկայությունը, որն այդ մասին գրել է «Հովհ. Թումանյանը Շոթա Ռուսթավելու մասին» հոդվածում (ԳԹ, 1937, 30 դեկտեմբերի, № 42)։
ԼV-ում այս թարգմանությունից հետո տրվում են նրան վերաբերող հարցեր և լեզվական առաջադրանքներ, ինչպես նաև Շոթա Ռուսթավելու համառոտ բնութագիրը, որը, ամենայն հավանականությամբ, նույնպես պատկանում է Թումանյանի գրչին: Ահա այդ բնութագիրն ամբողջությամբ.