Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/87

Այս էջը հաստատված է



<1>

Երբ դեռ շունչը արարչական ծավալվում էր օդի մեջ,
[Երբ դեռ նոր էր կույս աշխարհքում մարդը խաղում պարզ ու պերճ],
Եվ տիրում էր ամենուրեք սերն ու հանգիստն անվրդով․
Եվ գառն ու գել դեռ միամիտ խաղում էին իրար քով,
Սուրբ ու առատ էն ժամանակ, արևլուսի կողմերում,
Բարի Ալամ թագավորն էր < . . . > իշխում ու տիրում։
Իշխում էր նա արևի պես, որ ամենքին կենսաձիր,
Իրեն լույսն ու ջերմությունը շըռայլում է անխըտիր,
Կամ թե գարնան անձրևի պես, որ թափվում է հորդառատ,
10 Զովացնում է ու լիացնում, չի հարցընում լավ ու վատ։

<2>

Բարի լուսի հետ կանգնեց սգավոր պառավը որդու դիակի վրա, ձեռքերը դեպի երկինք տարածեց ու կանչեց.
— Ո՜վ լուսեղեն, դըռներըդ բաց,
Հող ու ջըրի առատ աստված,
Ո՜վ, որ էսքան բարիք ու փառք՝
Աշխարքն անծեր, ծովերն անտակ
[Ըստեղծել ես], փըռել, լըցրել,
Ո՜վ [բարեգութ], քեզ եմ խընդրել.
Ինչպես որդիս իր մոր գըրկին
Մեռավ կարոտ աչքն աշխարքին,
Նըրանք էլ թող մնան էնպես